Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.03/8(577) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հունվարի 2017 թ.

թիվ 25-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 808 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունվարի 25-ի թիվ 4 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 2015 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2017 թվականի հունվարի 24-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 20-ի թիվ 202-Ա որոշմամբ «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 808 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. հունվարի 26
Երևան