ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 200-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 294-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ» բառերը փոխարինել «Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով,
բ. «Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Է. Ներսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով,
գ. «Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով.
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Աշոտյան - ՀՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ֆ. Փարիկյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական արտադրության և համալիր մեքենայացման ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոնի վարիչ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 2 Երևան |