Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (25.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1037-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանարապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 25 934 038 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրով արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա դրամաշնորհի մնացած 10 տոկոս մասնաբաժնի ստացումից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարից 22 565 228 դրամի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(2-րդ կետը խմբ. 23.02.17 N 168-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2017, N 168-Ա 25.02.2017, N 1037-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան