Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.194
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2017 թվականի N 133-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը «Հանրապետության» բառից հետո լրացնել «օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և» բառերով.

4) որոշման հավելվածում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ»,

 

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը (այսուհետ՝ կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, իրավական ակտերի, 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա), «Օդագնացության անվտանգության համար համագործակցության մասին «Եվրոկոնտրոլ» 1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված միջազգային կոնվենցիայի դրույթների հիման վրա:»,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աերոնավիգացիոն սպասարկում՝ ներառում է օդային երթևեկության կազմակերպումը, աերոնավիգացիոն կապը և դիտարկումը, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումը, աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովումը և վթարափրկարարական աշխատանքների ապահովումը:»,

դ. ամբողջ տեքստում «լիազոր» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «լիազորված» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

ե. 6-րդ կետի «ա» ենթակետից «3-րդ հոդվածի» բառերից հետո հանել «բ» կետի» բառերը,

զ. 6-րդ կետի «բ» ենթակետում «լիազոր մարմինների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով,

է. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Խոչընդոտ կառուցողը սույն կարգի 36-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով և 37-րդ կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով հայտ է ներկայացնում լիազորված մարմին: Հայտի հետ միասին ներկայացվում են կառուցվող խոչընդոտի շինարարական նախագծերը, որոնցում պետք է արտացոլված լինեն՝

ա. խոչընդոտի նշանակությունը, հիմնական բնութագրերը, անկյունային կոորդինատները. WGS-84 համակարգով և խոչընդոտի բացարձակ ու հարաբերական բարձրությունները,

բ. խոչընդոտի տեղադրման վայրի տեղագրական հանույթը և ռելիեֆային քարտեզը՝ WGS-84 համակարգով,

գ. խոչընդոտի կառուցման ընթացքում օգտագործվող շինարարական տեխնիկան,

դ. կապի և էլեկտրահաղորդման գծերի համար աշտարակային հենարանների բացարձակ ու հարաբերական բարձրությունները,

ե. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,

զ. եթե խոչընդոտը ռադիոհաղորդիչ կամ ընդունիչ ալեհավաք կամ կայմ է, ի լրումն սույն կետի ենթակետերով սահմանված տվյալների, ներկայացվում է օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթը:»,

ը. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Խոչընդոտներն ապահովվում են ցերեկային և գիշերային մականշումներով՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածի 6-րդ գլխով սահմանված ստանդարտների: Խոչընդոտի կառուցման ընթացքում ապահովվում են օգտագործվող վերամբարձ շինարարական տեխնիկայի ցերեկային և գիշերային մականշումները:»,

թ. VI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VI. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ

 

44. Միջազգային չվերթների իրականացման ընթացքում օդային երթևեկությունն սպասարկող մարմինների և օդանավի անձնակազմի միջև հաղորդակցությունը՝ վերջինիս անգլերեն հարցման դեպքում իրականացվում է անգլերենով:

45. Գեոդեզիական WGS-84 համակարգում աերոնավիգացիոն սպասարկման ապահովման հետ կապված կետերի և միջոցների աշխարհագրական կոորդինատների հրապարակման ճշտությանը ներկայացվող պահանջներն են.

 

 Աշխարհագրական լայնություն ու երկարություն

Ճշտությունը

Թռիչքային տեղեկատվության շրջանի սահմանի կետերը

1 րոպե

P, R, D, TSA սահմանային կետերը (CTA/CTR սահմաններից դուրս)

1 րոպե

P, R, D, TSA սահմանային կետերը (CTA/CTR սահմաններում)

1 վայրկյան

CTA և CTR սահմանների կետերը

1 վայրկյան

Երթուղային նավիգացիոն միջոցները, երթուղու կետերը, հատումները, սպասման կետերը և STAR/SID կետերը

1 վայրկյան

1-ին շրջանի խոչընդոտները (պետության ամբողջ տարածքը)

1 վայրկյան

Աերոդրոմի տեղորոշիչ կետը

1 վայրկյան

Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն միջոցները

1/10 վայրկյան

3-րդ շրջանի խոչընդոտները

1/10 վայրկյան

2-րդ շրջանի խոչընդոտները

1/10 վայրկյան

Վայրէջքի վերջնական փուլում վերահսկման կետերը և սարքավորումներով իրականացվող վայրէջքի սխեման կազմող այլ կարևոր կետերը

1/10 վայրկյան

Վազքուղու շեմը

1/100 վայրկյան

Վազքուղու վերջը

1/100 վայրկյան

Սպասման տեղը վազքուղու մոտ

1/100 վայրկյան

Ղեկուղու առանցքային գծի կետերը (կանգառ ուղղորդելու գծերը)

1/100 վայրկյան

Ղեկուղիների հատման գծանշումները

1/100 վայրկյան

Ուղղորդման դուրսբերման գիծը

1/100 վայրկյան

Օդանավերի կայանատեղերի և INS համակարգի ստուգման կետերը

1/100 վայրկյան

Կառամատույցի սահմանները

1/10 վայրկյան

Հակասառցակալման մշակման գոտի

1/10 վայրկյան

46. Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների՝ աերոնավիգացիոն սպասարկման ապահովման նպատակով օգտագործվող քարտեզների ցանկը և հրապարակման մասշտաբներն են.

 

Քարտեզների անվանումները

Հրատարակվող մասշտաբները

Աերոդրոմային խոչընդոտների քարտեզ

1:10000-1:20000

Տարածքային քարտեզ՝ ճշգրիտ վայրէջքի համար

1:2500-1:5000

Երթուղային քարտեզ

1:1000000-1:2000000

Շրջանային քարտեզ

1:400000-1:600000

Սարքավորումներով իրականացվող մեկնման քարտեզ

1:200000-1:600000

Սարքավորումներով իրականացվող ժամանման քարտեզ

1:200000-1:600000

Սարքավորումներով իրականացվող վայրէջքի քարտեզ

1:200000-1:400000

Վիզուալ կերպով կատարվող վայրէջքի քարտեզ

1:100000-1:250000

Աերոդրոմային քարտեզ

1:20000-1:30000

Աերոդրոմային երթևեկության քարտեզ, օդանավերի կայանատեղերի քարտեզ (սույն քարտեզները կարող են համատեղվել, եթե ապահովվում է դրանց ընթերցելիությունը)

1:10000-1:20000

ՕԵԿ-ի նվազագույն բացարձակ բարձրությունների դիտարկվող քարտեզ

1:50000-1:60000

Աերոնավիգացիոն քարտեզ (1:500000)

1:500000

46.1. Օդային տարածքի տարրերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է թղթային և էլեկտրոնային (թվային) տարբերակներով` համապատասխան կրիչների վրա:

46.2. Աերոնավիգացիոն սպասարկման ապահովման հետ կապված կետերի և միջոցների գերազանցման, բացարձակ բարձրության, հարաբերական բարձրության հրապարակման ճշտությանը ներկայացվող պահանջներն են.

 

Գերազանցումը, բացարձակ բարձրությունը, հարաբերական բարձրությունը

Ճշտությունը

Աերոդրոմի գերազանցումները

1 մետր կամ 1 ֆուտ

WGS-84 գեոիդի ալիքն աերոդրոմի ամենաբարձր կետում

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու շեմը՝ ոչ ճշգրիտ վայրէջքի մոտեցման դեպքում

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու շեմը՝ ճշգրիտ վայրէջքի մոտեցման դեպքում

0,1 մետր կամ 0,1 ֆուտ

Վազքուղու շեմի հատման հարաբերական բարձրությունը (հիմնական կետի հարաբերական բարձրությունը)՝ ճշգրիտ վայրէջքի մոտեցման դեպքում

0,1 մետր կամ 0,1 ֆուտ

2-րդ շրջանի խոչընդոտները

1 մետր կամ 1 ֆուտ

3-րդ շրջանի խոչընդոտները

0,1 մետր կամ 0,1 ֆուտ

1-ին շրջանի խոչընդոտները (պետության ամբողջ տարածքը)

1 մետր կամ 1 ֆուտ

Հեռաչափման սարքավորում՝ ճշգրիտ (DME/P)

3 մետր (10 ֆուտ)

Հեռաչափման սարքավորում (DME)

30 մետր (100 ֆուտ)

Նվազագույն բացարձակ բարձրությունը

50 մետր կամ 100 ֆուտ

46.3. Աերոնավիգացիոն սպասարկման ապահովման հետ կապված կետերի և միջոցների գերազանցման երկարության, հեռավորության, չափսի հրապարակման ճշտությանը ներկայացվող պահանջներն են.

 

 

Երկարությունը, հեռավորությունը, չափսը

Ճշտությունը

Օդային մայրուղու հատվածի երկարությունը

1/10 կմ կամ 1/10 ծ. մղոն

Հեռավորությունը, որը կիրառվում է երթուղում հսկողական կետեր տեղադրելիս

1/10 կմ կամ 1/10 ծ. մղոն

Աերոդրոմի շրջանում մեկնման կամ ժամանման երթուղու հատվածների երկարությունը

1/100 կմ կամ 1/100 ծ. մղոն

Հեռավորությունը, որը կիրառվում է աերոդրոմի շրջանում հսկողական կետեր տեղադրելիս և սարքավորումներով իրականացվող վայրէջքի սխեմաներում

1/100 կմ կամ 1/100 ծ. մղոն

Վազքուղու երկարությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու լայնությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Հեռավորությունը՝ մինչև վազքուղու տեղափոխված շեմը

1 մետր կամ 1 ֆուտ

Խոչընդոտներից ազատ գոտու լայնությունը և երկարությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Արգելակման վերջնագոտու լայնությունը և երկարությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Վայրէջքի համար տրամադրվող երկարությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Թափավազքի համար տրամադրվող երկարությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Թռիչքի համար տրամադրվող երկարությունը

1/100 վայրկյան

Ընդհատված թռիչքի համար տրամադրվող երկարությունը

1/100 վայրկյան

Վազքուղու կողային անվտանգ գոտու լայնությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Ղեկուղու լայնությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Ղեկուղու կողային անվտանգ գոտու լայնությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու վերջի և ILS համակարգի կուրսային ռադիոփարոս- ալեհավաքի միջև եղած հեռավորությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու շեմի և ILS համակարգի գլիսադային ռադիոփարոս- ալեհավաքի միջև եղած հեռավորությունը վազքուղու առանցքագծով

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու շեմի և ILS փարոսի միջև եղած հեռավորությունը

1 մետր կամ 1 ֆուտ

Վազքուղու շեմի և DME ILS ռադիոփարոս-ալեհավաքի միջև եղած հեռավորությունը վազքուղու առանցքագծով

1 մետր կամ 1 ֆուտ

»,

 

ժ. 54-րդ կետում «Սույն գլխի 49-րդ, 51-րդ և 52-րդ» բառերը փոխարինել «Սույն գլխի 49-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ» բառերով,

ժա. 55-րդ կետում «Սույն գլխի 47-րդ, 49-րդ, 52-րդ և 53-րդ» բառերը փոխարինել «Սույն գլխի 47-րդ, 49-րդ և 52-րդ» բառերով,

ժբ. 55-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 20

Երևան