Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 16 փետրվարի 2017 թվականի N 146-Ա

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գրադարանների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ գրադարանների խորհրդի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 146-Ա որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Ամիրյան -ՀՀ մշակույթի նախարար (խորհրդի նախագահ)
Ն. Տեր-Վարդանյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Կ. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Տ. Զարգարյան -«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Տոնոյան -«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան -«Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ղարիբյան -«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտատեխնիկական գրադարանի ղեկավար (համաձայնությամբ)
Ֆ. Խաչատրյան -ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Կարապետյան -«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Հայրապետյան -Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մինասյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ե. Միրզոյան -Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Սուքիասյան -Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Տեր Արարատ քահանա Պողոսյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Պողոսյան Մանուկյան» ձեռագրատան տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Հովասափյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան