Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.22/13(1288) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2017 թվականի N 149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունն ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և հետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով համապատասխան կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 30,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով): Գնման գործընթացը կազմակերպել բաց ընթացակարգով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.29 և 12 աղյուսակներում և N 12 հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 21

Երևան

 

 

Հավելված N 1 ուղղ.
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 16-ի N 149-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 16-ի N 149-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան