Գլխավոր տեղեկություն
Համար
N 1122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2017-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261) Հոդ.1083
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի N 1122-Ն

 

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և նպատակ ունենալով հնարավորինս նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները սահմանելիս, սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրոնային ցուցակը (ամիսը, սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի ծածկագիրը, ընտանիքի սոցիալական անձնագրի համարը, հասցեն, դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, բաժանորդի քարտի համարը և ընտանիքի անապահովության միավորը) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրել՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին:

(2.1-ին կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)

2.2. Սահմանել, որ սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների կողմից սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց սահմանված նվազ սակագները կիրառվում են տրամադրված ցուցակում նշված ամսվա համար:

(2.2-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)

2.3. Առաջարկել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար սահմանված նվազ սակագնով հաշվարկը կատարած լինելու, ինչպես նաև բնական գազի տարեկան 600 խորանարդ մետր քանակն սպառելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

(2.3-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)

2.4. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար էլեկտրական էներգիայի համար սահմանված նվազ սակագնով հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

(2.4-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)

2.5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով՝

1) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների տվյալները ճշտել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ.

2) հայտնաբերված տեխնիկական սխալների ուղղումն ապահովել մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(2.5-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 4
Երևան

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2022, N 1936-Ն 16.12.2022, N 1122-Ն
18.11.2021, N 1880-Ն 19.11.2021, N 1122-Ն
25.03.2021, N 396-Ն 01.04.2021, N 1122-Ն
13.04.2017, N 387-Ն 21.04.2017, N 1122-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան