ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1303 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
քաղ. Երևան ԱԺՈ-281-Ն |