ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով)՝ ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1111 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
8 փետրվարի 2017 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-273-Ն |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածին կից
Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության և վերահսկողության բնագավառում պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|