Գլխավոր տեղեկություն
Համար
N 1075-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2013 թվականի N 1075-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`

1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման վերաբերյալ.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքի, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

(3-րդ կետը փոփ. 10.04.17 N 347-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 22-ի N 1075-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

                (հազ. դրամ)

NN

ը/կ

Միջոցառման անվանումը՝ ըստ ոլորտների

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման մոտավոր չափն ու աղբյուրը

Պատասխանատու կատարողը

1

2

3

4

5

6

 

Քաղաքաշինություն

1.

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակում /գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության ներառմամբ

Գլխ. հատակագծի մշակումն անհրաժեշտ է համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունների սահմանման և որպես արդյունք` բազմաբնույթ կառուցապատման ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման համար.
Ծրագրի շրջանակներում` քաղաքի ողջ տարածքի համար «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով կմշակվի գոտևորման նախագիծը (քաղաքաշինական կանոնա-դրության ներառմամբ):

2014-2015 թթ.

56854,0

համայնքային բյուջե

օրենքով չարգելվող այլ միջոցներ

Հայաստանի ամերիկյան համալսարանը պատրաստակամ է մասնակցել աշխատանքներին համաֆինանսավորմամբ

Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)ՏԻՄ-եր(համաձայնությամբ)ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
ՀՀ մշակույթի նախարարություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան «ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոն»
(համաձայնությամբ)

2.

ՀՀ Տավուշի մարզի տարածքային հատակագծման նախագծի մշակում (Դիլիջանի տարածաշրջանի համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի ներառմամբ)Տավուշի մարզի տարածքային հատակագծման նախագծի մշակում-26449.9
Գոշի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի մշակում-6463.9
Աղավնավանքի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի մշակում-3313.8
Թեղուտի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի մշակում-6753.0
Խաչարձանի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի մշակում-3029.0
Հաղարծինի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի լրամշակում-3478.9

Տարածաշրջանային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման հիմնական փաստաթղթի մշակման միջոցով կարգավորելու է միջհամայնքային նշանակության ինժեներական, տրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների ձևավորումը, բնակավայրերի ցանցի զարգացումը, տարածքների, ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, զարգացումն ու կատարելագործումը` էկոլո-գիական հավասարակշռության պահպանումով:

2018-2020 թթ.

60656. 5

ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելվող այլ միջոցներ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
ՀՀ Տավուշի մարզպետարան
ծրագրով ներառված ՏԻՄ-եր(համաձայնությամբ)Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)

3.

(կետն ուժը կորցրել է 10.04.17 N 347-Ա)

4.

Ներդրողների և կառուցապատողների կողմից կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագրերի քննարկում

Դիլիջանին բնորոշ միասնական քաղաքաշինական միջավայրի, պատմամշակութային շինությունների արտաքին տեսքի պահպանում՝ ճարտարապետական ոճին համահունչ կառուցապատման նոր ծրագրերի իրականացում

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
ՀՀ
կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտե
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)(ըստ անհրաժեշտության ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ բնապահպանության
նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան)

5.

Դիլիջանի քաղաքային համայնքում առկա կիսակառույց օբյեկտների գույքագրում, դրանք ավարտելու համար գործող օրենսդրության համաձայն ժամկետների սահմանում և վերահսկում

համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծում և շինարարության պարտադիր իրականացման գործիքների կիրառում, գործընթացն սկսել այն օբյեկտներից, որոնք 5 տարվա ընթացքում չեն վերանորոգվել և վերակառուցվել

2013 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)
ՀՀ Տավուշի
մարզպետարան
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

6.

Դիլիջանի սողանքային տարածքների նախագծահետազոտական աշխատանքների կատարում և հակասողանքային միջոցառումների իրականացում
1-ին փուլ- քաղաքի կենտրոնական հատվածի և առաջնահերթ այլ տարածքների նախագծահետազննական աշխատանքներ /170.0 հա/
2-րդ փուլ – նշված տարածքների հակասողանքային աշխատանքների իրականացում

Նախագծահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքներով հնարավոր կլինի իրականացնել հիմնավորված և արդյունավետ հակասողանքային միջոցառումներ, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի կայուն զարգացմանը: Դիլիջանի 18 սողանքային տեղամասերը գրավում են շուրջ 1275 հա տարածք, ուստի նպատակահարմար է նշվածն իրականացնել 2013-2016 թթ. փուլերով:

2014-2016 թթ.

58300,0 /185000,0 Քեմպ Վենչուրս/
նախնական գնահատում, անհրաժեշտ է իրականացնել նախագծահետազոտական աշխատանքներ/
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելվող այլ միջոցներ
Նախագծահետազննական աշխատանքների արդյունքներով կհստակեցվի հակասողանքային միջոցառումների համար պահանջվող գումարի չափը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի համայնքապետարան (համաձայնությամբ)

7.

Մարզի և քաղաքի մուտքերի բարեկարգում և բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրում

քաղաքի թվով 3 բարեկարգված մուտք

2014-2015 թթ.

30000.0 /համայնքի միջոցներով նախատեսվել է 20000,0 հազ. դրամ, նախատեսվում է իրականացնել
2014-2015 թթ./

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

8.

Դիլիջանի քաղաքային համայնքի բակային տարածքների բարեկարգում

բարեկարգված, կանաչապատված, խաղահրապարակներ՝ տեղադրված 50 բակային տարածքներում

2014-2016 թթ.

75000.0 /համայնքի միջոցներով նախատեսվել է 60000,0 հազ.դրամ, նախատեսվում է իրականացնել
2014-2016 թթ. յուր. տարի 20000.0 /

Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան

9.

Դիլիջանի դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև համայնքային այլ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում

Դիլիջանի դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև համայնքային այլ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցում

2014-2015 թթ.

սեյսմիկ խոցելիության գնահատման համար՝ մոտավոր 8000.0

սեյսմիկ խոցելիության նվազեցման համար՝ ֆինանսավորման չափը՝ համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի համայնքային բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

10.

Դիլիջանի քաղաքային համայնքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող քաղաքացիների համար պայմանների ստեղծում

սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց ազատ տեղաշարժվելու հնարավորություն

2014-2015 թթ.

350000.0/քաղաքապետարան, ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպություն, ՀՍՆՀ/
/համայնքի 2014 թ. բյուջեով նախատեսվել է 3000.0 հազ. դրամ /

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

11.

Դիլիջանի քաղաքային համայնքի գերեզմանատների շահագործման խնդիրների կանոնակարգում

գերեզմանատների կառուցապատման հատակագծերի մշակում, բարեկարգման աշխատանքների իրականացում

2014-2016 թթ. բարեկարգում, հսկողություն յուր. տարի

15000,0-յուր. տարի սպասարկման համար (սպասարկումը համայնքի միջոցներով) (համայնքի բյուջեով նախատեսվել է 18000.0 հազ. դրամ 2014-2016 թթ. համար, յուր. տարի 6000.0 հազ. դրամ 6 գերեզմանատան հսկողություն)

Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ Տավուշի մարզպետարան

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

 

Զբոսաշրջություն, սպասարկում և առևտուր

12.

Դիլիջանի քաղաքային համայնքում առևտրի և ծառայությունների ոլորտում սպասարկման որակի բարձրացման ժամանակակից ձևերի ներդրում

ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում, սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում
ծառայությունների մակարդակի բարձրացման նպատակով ուսումնական ծրագրերի իրականացում

2014-2015 թթ.

մասնավոր հատվածին ֆինանսավորելու անհրաժեշտության դեպքում հնարավոր է օգտագործել ՓՄՁ-ի ֆինանսավորման աղբյուրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան

13.

Դիլիջանում և շրջակա համայնքում առևտրի և ծառայությունների ոլորտում պատասխանատու համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում

հյուրանոցային տնտեսության, սննդի, առևտրի օբյեկտների աշխատողների, զբոսավարների վերապատրաստում, օտար լեզուների անհրաժեշտ գիտելիքների ուսուցմամբ
վերահսկողության արդյունավետության բարձրացում

2014-2015 թթ.

ֆինանսավորման չափը կհստակեցվի հետագայում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան
ՏԻՄ-եր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)

14.

Դիլիջանի քաղաքային համայնքում այցելուների տեղեկատվական կենտրոնի հիմնում և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգին ինտեգրում

գործող այցելուների տեղեկատվական կենտրոն
Դիլիջան այցելող տուրիստների վիճակագրության հավաքագրում և մշակում

2014-2017 թթ.

Պետական աջակցություն «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում
Մեթոդական և տեղեկատվական աջակցություն
համայնքի կողմից համաֆինանսավորում, այդ թվում` անվճար տարածքի ապահովում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

15.

Դիլիջանում և շրջակա համայնքներում գործող բենզագազալցակայանները պլաստիկ քարտերով վճարման հնարավորություններով, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանող հասարակական զուգարաններով ապահովում

Դիլիջանում և շրջակա համայնքներում գործող բենզագազալցակայաններն ապահովված կլինեն հասարակական զուգարաններով` «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նոր բենզագազալցակայանների տեղի և թույլտվությունների տրամադրման վերահսկում

2014-2015 թթ.

շարունակական

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
համապատասխան ՏԻՄ-եր(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան

16.

Դիլիջանի շրջակա համայնքներում գյուղացիական տնտեսությունների վերապատրաստում գյուղմթերքների ձեռնարկատիրության մեջ և ֆինանսական երաշխիքների տրամադրում ձեռներեցների համար կոմերցիոն վարկերը հասանելի դարձնելու նպատակով

թարմ գյուղմթերքների կայուն մատակարարում շրջակա համայնքներից

մինչև 2016 թ.

25000,0 տարեկան կրթական բաղադրիչ
40000,0 ֆինանսական երաշխիքների համար /ՀԱՀ/

ՀԱՀ
Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիր(համաձայնությամբ)

 

Մշակույթ, կրթություն, սպորտ և արվեստ

17.

Դիլիջանի քաղաքային համայնքի և շրջակա համայնքների պատմամշակութային հուշարձանների և ժողովրդական ավանդույթների առանձնահատկություններին և մշակութային ժառանգությանը համապատասխան ամենամյա փառատոների կազմակերպում

պատմամշակութային վերածնունդ

2014-2017 թթ.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում
համայնքի կողմից համաֆինանսավորում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

18.

Դիլիջանի քաղաքային համայնքում եկեղեցու և հոգևոր կենտրոնի կառուցում

հոգևոր կյանքի զարգացում

2014 թ.

900 մլն դրամ /Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, համայնքի ներդրում, բարերար/

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի հոգևոր թեմ(համաձայնությամբ)ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

19.

Թանգարանային համալիրի վերակառուցում, պատմական հարստության գույքագրում

պատմամշակութային արժեքների պահպանում

2015-2017 թթ.

72000,0, որից՝ 10000,0 քաղաքապետարանի ներդրում

ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

20.

Դիլիջանի միջազգային կրթահամալիրի կառուցում

առաջավոր կրթական տեխնոլոգիաներով ուսուցման կազմակերպում

2014 թ.

76800000.0

Քեմպ Վենչուրս, այլ միջազգային հիմնադրամներ

21.

Դիլիջանի ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի վերակառուցում

վերակառուցված ուսումնական կենտրոն

2013-2015 թթ.

5396000.0
ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

22.

Դիլիջանի կենտրոնական դպրոցի կառուցում

նոր կրթական չափանիշներով ուսուցման կազմակերպում

2014 թ.

ըստ նախագծի

ԱՅԲ հիմնադրամ(համաձայնությամբ)

23.

(կետն ուժը կորցրել է 10.04.17 N 347-Ա)

24.

Դիլիջանի քաղաքային համայնքի 1 կամ 2 մանկապարտեզների նոր չափանիշներով վերազինում

Դիլիջանում վերջին շրջանում աշխատանքի անցած օտարերկրյա ծառայողների մանկահասակ երեխաների նախկին մանկապարտեզների համեմատ տարբերության բացառում

2015-2017 թթ.

44000.0 հազ. դրամի, որից` 30000.0 հազ. դրամ համայնքի ներդրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

25.

Դիլիջանում նոր կադրային պահանջների գնահատում, մեծահասակների մասնագիտական վերաորակավորում, նաև ձեռնարկատիրության մեջ

500 բարձրագույն և միջ. մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների վերապատրաստում և գործազրկության մակարդակի նվազում ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերում` տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան զբաղվածության խթանում

ամեն տարի մինչև 2017 թ.

10000.0

շարունակական

50 տոկոս համաֆինանսավորում Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀԱՀ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան

 

Առողջապահություն

26.

Դիլիջանի առողջարանների` եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին ինտեգրման աջակցություն

բժշկական տուրիզմի զարգացում

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

27.

Դիլիջանում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահպանման նկատմամբ հսկողության բարելավում

բնակչության կենսական անվտանգության ապահովում

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ առողջապահության նախարարություն

28.

Դիլիջանում առողջության առաջնային պահպանման և ստացիոնար բուժման ծառայությունների որակի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, այդ թվում` մասնավոր առողջապահական հիմնարկներ ստեղծելու միջոցով

բժշկական տուրիզմի զարգացում

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)մասնավոր ընկերություններ(համաձայնությամբ)

Տրանսպորտ և կապ

29.

Դիլիջան քաղաքի համայնքային նշանակության ճանապարհների նորոգում` ըստ առաջնահերթությունների

նորոգված ճանապարհ

2014 թ.

50000,0 համայնքային բյուջե

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

30.

Դիլիջանի քաղաքային համայնքի զբոսաշրջային և պատմամշակութային գրավչության վայրեր ընթացող համայնքային ճանապարհների վերանորոգում
Մ4-Պարզ լիճ 7 կմ

Դիլիջան քաղաքի զբոսաշրջային հիմնական ուղիներից մեկի բարեկարգ վիճակի ապահովում, դեպի Պարզ լիճ տանող զբոսաշրջիկների քանակի կտրուկ ավելացում

2014 թ.

400000,0

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ(համաձայնությամբ)Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

31.

Դիլիջանի քաղաքային համայնքում հեծանվաուղիների կառուցում

հեծանվաուղիների և այլ ենթակառուցվածքների կանոնակարգի և հատակագծման ստեղծում

2014 թ.

10200.0 /մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից/

ՀԱՀ` Հակոբյան բնապահպանական կենտրոն (համաձայնությամբ) ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

32.

Միջպետական ճանապարհի Դիլիջան քաղաքի տարանցիկ հատվածի առանձնացում, անվտանգ երթևեկության պայմանների բարելավում
Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակի տրանսպորտային հանգույցի մրցութային կարգով նախագծային փաստաթղթերի պատվիրում և հնարավոր ներդրողների վերաբերյալ առաջարկության ներկայացում

միջպետական ճանապարհի Դիլիջան քաղաքի տարանցիկ հատվածի առանձնացման, անվտանգ երթևեկության պայմանների բարելավման նպատակով Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակի տրանսպորտային հանգույցի կարգավորում

2014-2015 թթ. նշվածը կարելի է վերանայել ըստ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող երկրորդային քաղաքների զարգացման ծրագրի շրջանակներում

խորհրդատուների միջոցով տրանսպոր-տային ամբողջական պատկերը հստակեցնելուց, այլընտրանքային տեխնիկական լուծումները քննարկելուց հետո

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

33.

Երկաթուղային ճեպընթաց էլեկտրագնացքով Երևան-Դիլիջան ուղևորափոխադրումների կազմակերպում (1-1,5 ժամ տևողությամբ) իրագործելիության ուսումնասիրություն

 

2014-2015 թթ.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

34.

Դիլիջանի քաղաքային համայնքում փողոցային լուսավորության համակարգի վերականգնում՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցում

վերանորոգված, էներգախնայողական լուսատուներով փոխարինված լուսավորության համակարգ

2014-2017 թթ.

100000.0/համայնք, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,միջազգային կազմ./

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

35.

Դիլիջանի քաղաքային համայնքի փողոցների անվանումների վերանայում, շենքերի համարակալում

100 շենքերի համարակալում

2014 թ.

2000.0/քաղաքապետարան, բիզնես միջավայր/

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

36.

Դիլիջանի քաղաքային համայնքում ճանապարհային նշանների, լուսաֆորների, փողոցային նշանների տեղադրում և բարեկարգում

երթևեկության կանոնակարգում

2014 թ.

2500.0 քաղաքապետարան

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

37.

Դիլիջան քաղաքում որակյալ հեռուստահեռարձակման ապահվման ուղղությամբ աշխատանքների իրականացում

Դիլիջանում թվային բարձր որակով կհեռարձակվի 8-9 հեռուստատեսային և 4 ռադիոալիք

2015 թ.

2-րդ եռամսյակ

աշխատանքներն իրականացվելու են ՀՀ տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման ներդրման ծրագրի շրջանակներում` ՀՀ պետական բյուջեի միջոցներով, առանց լրացուցիչ նպատա-կային ֆինանսավորման

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան

38.

Դիլիջան քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքների վերանորոգում ու արդիականացում

փոստային սպասարկման որակի բարելավում

2014-2015 թթ.

«Հայփոստ» ՓԲԸ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)
«Հայփոստ» ՓԲԸ

Բնապահպանություն

39.

Դիլիջանի քաղաքային համայնքի սակավ ծառածածկ տարածքներում, բացատներում, սողանքային գոտիներում ծառատունկի կազմակերպում և ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների բարելավում

10 հա ծառատունկ, խնամք, կանաչապատ տարածքների ավելացում

2013-2015 թթ.

8000.0/համայնք, Դիլիջան ազգային պարկ/

ՀՀ բնապահպանության նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

40.

Դիլիջան ազգային պարկի կառավարման պլանի մշակում

Դիլիջան ԱՊ-ի գիտական և պահպանության աշխատանքի արդյունավետ կառավարում

2013-2014 թթ.

12000.0 /ՀՀ պետական բյուջե և միջազգային ֆինանսավորում

ՀՀ բնապահպանության նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

41.

Դիլիջան քաղաքի նոր աղբավայրի տարածքի ընտրություն, ինժեներաերկրաբանական հետազոտություն և նախագծի մշակում, գործող աղբավայրի կոնսերվացման նախագծի մշակում

նոր աղբավայր Դիլիջանի և Տավուշի մարզի համար, աղբահանության և աղբի վերամշակման ծրագրի մշակում

2014-2015 թթ.

50000.0
 6100.0
մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից

ՀՀ Տավուշի մարզպետարան
Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

42.

Դիլիջանի քաղաքային համայնքում սանմաքրման աշխատանքների կանոնա-կարգում, վերահսկողության ուժեղացում /մաքուր քաղաք, կանաչ քաղաք կենսակերպի գովազդում/

մաքուր, կանաչ քաղաք, սան. մաքրման աշխատանքներ նոր ձեռք բերված 8 մեքենաներով

2014-2017 թթ.

200000.0

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Ենթակառուցվածքներ

43.

Դիլիջանի քաղաքային համայնքում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերանորոգում

 

2013-2014 թթ.

1021578.0 /վարկային ծրագիր/

ՀՀ ՏԿՆ Ջրպետկոմ/ ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

44.

Դիլիջանի քաղաքային համայնքում մաքրման կայանի կառուցում

շրջակա միջավայրի վիճակի բարելավում

2013-2014 թթ.

547972.0/քաղաքապետարան,
ՄԱԿ.Կոկա-կոլա կորպորացիա, ՀՀ պետական բյուջե/

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

45.

Դիլիջանի քաղաքային համայնքում ջրային ավազանների մաքրում, բարեկարգում, գետերի հուների մաքրում և ամրացում

բարեկարգված 8 ջրային ավազան, խմելու ջրի որակի լավացում, բարեկարգված գետի հուն գործողությունների պլանի, ջրի որակի և կեղտաջրերի /այդ թվում ոռոգման ջրերի/ մշակման վերահսկման երկարաժամկետ ծրագիր

2014-2015 թթ.

400000.0

7500.0 մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

46.

Դիլիջանի քաղաքային համայնքում բարձր լարման էլեկտրական գծերի և բարձր ճնշման գազատարների վերա-տեղադրման նպատակով գործող սխեմաների ուսումնասիրություն

Գործող սխեմաները հայտնի են և գտնվում են նշված կապուղիները տիրապետող ընկերությունների մոտ:

2014-2015 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Տավուշի մարզպետարան Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

(հավելվածը փոփ., խմբ. 22.04.14  N 332-Ա, 10.04.17 N 347-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2017, N 347-Ա 11.04.2017, N 1075-Ա
22.04.2014, N 332-Ա 23.04.2014, N 1075-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան