ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2017 թվականի N 125-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը 2017 թվականի փետրվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 976.3 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|