ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2017 թվականի N 86-Ա
ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին 2017 թվականի փետրվարի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) սննդամթերքի, խմիչքների և հումքի «ՊրոդԷքսպո» 24-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռոբերտ Մակարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |