ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2017 թվականի N 53-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝
1) Հակոբ Օհաննէսի Գարտանաքյանին (ծնվ.՝ 1994 թվականի փետրվարի 7-ին, Հալեպ).
2) Շանթ Վարանդի Շարոյանին (ծնվ.՝ 1994 թվականի փետրվարի 10-ին, Հասակա).
3) Կարապետ Լևոնի Նաճարյանին (ծնվ.՝ 1995 թվականի հուլիսի 23-ին, Հալեպ).
4) Հովիկ Հարությունի Թեփիրճյանին (ծնվ.՝ 1994 թվականի հունվարի 2-ին, Հալեպ).
5) Հարություն Վրեժի Բանճարճյանին (ծնվ.՝ 1995 թվականի օգոստոսի 31-ին, Հալեպ):
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 27 Երևան |