Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.04.2016-03.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 փետրվարի 2016 թվականի N 43-Ա

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով (այսուհետ` դրամաշնորհ) նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Կառավարման խորհրդի նախագահին` միջոցառումների իրականացման գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 3-ի N 43-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վ. Գաբրիելյան  - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ավետիսյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան  - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Բադալյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան  - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան  - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Ավետյան  - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 12.04.16 N 276-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան