«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2016 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ» ՍՅՈՒՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում տառասխալ կամ տեխնիկական վրիպակ հայտնաբերելու դեպքում (ընտրողի վերաբերյալ մնացած տվյալների համապատասխանության դեպքում), այդ մասին տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրողների ցուցակի «Լրացուցիչ նշումներ» սյունակում նշում է ճշգրտված տվյալը և ընտրողին հնարավորություն տալիս մասնակցել քվեարկությանը:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամը` տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և քվեարկության կտրոն ստացած` քվեարկությանը չմասնակցած այն ընտրողին, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, հնարավորություն է տալիս ստորագրելու ընտրողների ցուցակի «Լրացուցիչ նշումներ» սյունակում` իր տվյալների դիմաց` ստորագրության կողքին դնելով իր անհատական կնիքը:
(2-րդ կետը լրաց. 27.01.17 N 21-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.01.2017, N 21-Ն | 18.02.2017, N 126-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|