Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2017-08.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2017 թվականի N 72-Ա

 

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1263-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1052-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1263-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 31-ի N 72-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ֆ. Ցոլակյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ենգոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Ղումաշյան -ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
Ս. Շիլաջյան -«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի դեղատների ցանցի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մովսիսյան -«Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)
Ե. Սերոբյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի և տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Ն. Հարությունյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Մկոյան -Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր
Հ. Մելքոնյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Վ. Մանուկյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Կ. Պետրոսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կենսաբանության, բնապահպանության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Է. Մաթևոսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ
Գ. Աղանյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Մինասյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սերվիսի բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Գևորգյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Հովհաննիսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Սարգսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Ռ. Սարգսյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Լ. Կարապետյան -Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կրթության կազմակերպում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան