Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2017 թվականի N 70-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Սաղաթելյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,

բ. «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Կարապետյան - Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Ափյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Ժ. Տեր-Վարդանյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Ռ. Հակոբյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ե. Բարոյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ս. Պողոսյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Հալուլյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 31

Երևան