Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 340-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում՝

1) ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչությունը վերանվանել սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն.

2) ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն.

3) ներքին աուդիտի վարչությունը վերանվանել ներքին անվտանգության և աուդիտի վարչություն.

4) գործերի կառավարման բաժինը վերանվանել նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին.

5) Գոգավանի սահմանային հսկիչ կետը վերանվանել Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետ.

6) արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության վարչության.

7) ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին.

8) ստեղծել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին»,» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետում «անասնակեր» բառը փոխարինել «կեր» բառով.

3) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում «, անասնաբուժական» բառը փոխարինել «և կերի անվտանգության, անասնաբուժության» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 9-րդ ենթակետը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «և կերի անվտանգության» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.»,

բ. 2-րդ, 30-րդ և 41-րդ ենթակետերը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «և կերի» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով,

դ. 4-րդ ենթակետում «բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով,

ե. 15-րդ ենթակետից հանել «կերային խառնուրդներում» բառերը,

զ. 21-րդ ենթակետում «անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով,

է. 25-րդ ենթակետից հանել «լրացակերերի» բառը,

ը. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում.»,

թ. 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն.»,

ժ. 32-րդ, 36-րդ, 40-րդ ենթակետերում «սննդի» բառը փոխարինել «սննդամթերքի» բառով,

ժա. 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.»,

ժբ. 34-րդ ենթակետում «սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերով, իսկ «լրացակերերի», «կերային խառնուրդների» բառերը հանել,

ժգ. 35-րդ ենթակետում «բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով,

ժդ. 38-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների որակի ու անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, անասնաբուժական և բուսանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.»,

ժե. 48-րդ ենթակետում «սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների,» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերով, «բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների» բառերը՝ «բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով, իսկ «լրացակերերի, կերային խառնուրդների» բառերը հանել.

6) որոշման N 2 հավելվածի վերնագիրը «ծառայության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

7) որոշման N 2 հավելվածի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Անասնաբուժության տեսչություն

Բուսասանիտարիայի տեսչություն

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն

Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսական վարչություն

Ներքին անվտանգության և աուդիտի վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին».

8) որոշման N 2 հավելվածի II բաժնում «Գոգավանի» բառը փոխարինել «Գոգավան-Պրիվոլնի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. ապրիլի 5
Երևան