ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2017 թվականի N 52-Ա
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության արտաքին առևտրի բաժնի պետ Նաիրա Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի բաժնի կցորդ Անի Բադալյանի 2017 թվականի հունվարի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Նաիրա Կարապետյանինը` 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Անի Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Նաիրա Կարապետյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 26 Երևան |