Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-20.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 73

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12–Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1–ին հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 1-ին հավելվածի 3-րդ կետին համապատասխան եւ Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Մաքսային միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքելու առնչությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով պատվիրակության եւ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ հրահանգների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 73 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12–ի թիվ 101 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

2. Նշված Որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքելու առնչությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով պատվիրակության կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014

թվականի նոյեմբերի 12-ի թիվ 101 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թ. նոյեմբերի

23–ի թիվ 73 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱԶՄ

 

Մաքսային միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքելու առնչությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով պատվիրակության

 

Գոշին

Վլադիմիր Անատոլիի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (պատվիրակության ղեկավար)

Սկիբա

Վլադիմիր Յուրիի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրեն (պատվիրակության ղեկավարի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետությունից

 

Գարգալոյան

Օհաննա Կորյունի՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ

Մարգարյան

Երեմ Ջիվան՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության մաքսային հսկողության կազմակերպման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Փաշայան

Միքայել Մուշեղի՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ներդրման և զարգացման վարչության պետ

 

Բելառուսի Հանրապետությունից

 

Գայշուն

Անդրեյ Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության մաքսային ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ

Դալիդովիչ

Սերգեյ Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների, մաքսային վիճակագրության և Մաքսային միության հարցերի վերլուծության վարչության պետի տեղակալ

Դուբինա

Սերգեյ Ստանիսլավի՝

Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչության պետ

 

Ղազախստանի Հանրապետությունից

 

Աբսատով

Երլան Սեմբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի նախագահի տեղակալ

Բեյսեմբաև

Տարազ Նուրլանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության գործառնության հարցերով վարչության փորձագետ

Ջարկինբաև

Ժասեր Ազիմխանի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեի նախագահի տեղակալ

Դոշչանովա

Գուլդեն Տլեուխանի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և արդիականացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր փորձագետ

Ելեուսիզով

Այկին Կիլիշի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տրանսպորտի ու ենթակառուցվածքի վարչության ղեկավար

Կաբիժան

Նուրբեկ Նեսիպբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի կոմիտեի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության ղեկավար

Կաժիտաևա

Նուրգուլ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի առաջին քարտուղար

Մուշանովա

Ալտին Տալգատի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնտեսական ինտեգրման նախագծերի փորձաքննության դեպարտամենտի փորձագետ

Սաիտովա

Ֆլյուրա Աջի-Ակպերի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի, վերլուծության և վիճակագրության վարչության գլխավոր փորձագետ

Սմագուլովա

Ասել Սադիկի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքների դեպարտամենտի գլխավոր փորձագետ

Յակուպովա

Զիֆա Ռաֆիկի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեի ծառայությունների և էներգետիկայի վիճակագրության վարչության ղեկավար

 

Ղրղզստանի Հանրապետությունից

 

Բազարբաևա

Ժիլդիզ Նազարբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Բիալիև

Իսկենդեր Էրկեբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կիրառական ծրագրերի ներդրման և ուղեկցման բաժնի պետ

Դումանաև

Տաալայբեկ Մեդետբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Ժորոև

Աբդիկադիր Աբդալիի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտի վարակիչ մակաբուծական հիվանդությունների կանխարգելման և համաճարակաբանական վերահսկողության վարչության պետ

Ժումալիև

Տաալայբեկ Իմաշի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալության տնօրենի տեղակալի ժ/պ.

Ժումանալիև

Բոլոտ

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչության բույսերի ներքին և արտաքին կարանտինի բաժնի գլխավոր մասնագետ

Ժեենբեկով

Մարատ Արինբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարության արտաքին կապերի ու նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ

Իմանալիև

Տեմիր Ուրազբայի՝

Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարության իրավական ապահովման բաժնի վարիչ

Իտիկեև

Ուլան Տուրգունբայի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչության պարենի անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության բաժնի վարիչ

Կասիմալի ուուլու Արսլան

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալության միջազգային փոխադրումների բաժնի վարիչ

Կուլմամբետով

Սամատ Դիլդեմուրատի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մաքսային քաղաքականության բաժնի վարիչ

Լյախովա

Նատալյա Վլադիմիրի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարների վարչության վիճակագրության բաժնի պետ

Մամիրկանով

Էռնիս Տուրսունկադիրի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

Նիյազալիև

Զամիր Ուզակի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարների վարչության պետ

Օմորբեկով

Բեկսուլթան Աբիբիլլայի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության ավագ տեսուչ

Սուլայմանով

Ազամատ Տալապբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի առաջին տեղակալ

Չոդուև

Էրկինբեկ Ուրայիմի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարի տեղակալ

 

Ռուսաստանի Դաշնությունից

 

Անդրեև

Սերգեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Անդրյուխինա

Մարիա Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության իրավական ապահովման և օրենսդրական գործունեության դեպարտամենտի դաշնային ծառայությունների ու գործակալությունների ակտերի վերլուծության բաժնի խորհրդատու

Դոմրաչով

Ալեքսեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման նախագծերի դեպարտամենտի խորհրդական

Եմելյանով

Անդրեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Զիմին

Իվան Վադիմի՝

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության իրավական դեպարտամենտի միասնական տեղեկատվական տարածքի ու տեղեկատվության պաշտպանության հարցերի իրավական ապահովման զարգացման բաժնի պետ

Կոզիրև

Եվգենի Ալեքսանդրի՝

Դաշնային մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետի առաջին տեղակալ

Ստուպին

Վլադիմիր Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագնային կարգավորման և արտաքին տնտեսական գործունեության վերլուծության դեպարտամենտի արտաքին տնտեսական գործունեության և պաշտպանական միջոցների վերլուծության բաժնի պետի տեղակալ

Շերիշևա

Ելենա Իվանի՝

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի միջկառավարական հանձնաժողովների և ԱՊՀ երկրների հարցերով բաժնի պետի տեղակալ

Շչեգլով

Նիկիտա Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի վերազգային ինստիտուտների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

 

Ալֆյորով

Պավել Վլադիմիրի՝

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության հարցերով փոխգործակցության բաժնի պետ

Արեֆյև

Ալեքսանդր Սերգեյի՝

Մաքսային համագործակցության կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական

Բադեյնով

Վլադիմիր Ստանիսլավի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման բաժնի պետ

Բոնդարենկո

Ալեքսեյ Վալերիի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի մաքսային օրենսդրության բաժնի խորհրդատու

Բորցով

Օլեգ Վասիլիի՝

Մաքսային համագործակցության կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար

Բոչարովա

Եկատերինա Ալեքսանդրի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի մաքսային գործառնությունների ու մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ

Գավրիլենկո

Թինա Նիկոլայի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի մաքսային վճարների, մաքսային արժեքի ու ծագման երկրի հարցերով բաժնի խորհրդական

Գալանամատիս

Ալեքսանդր Նիկոլայի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի հսկողության ավտոմատացման, ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ, դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Գեորգիևսկի

Ստանիսլավ Իգորի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության բաժնի պետ

Դեմիդկինա

Օլգա Վյաչեսլավի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության բաժնի խորհրդական

Կովալչուկ

Ալեքսանդրա Անդրեյի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման բաժնի խորհրդատու

Կուզնեցովա

Նատալյա Վյաչեսլավի՝

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության, միջպետական ծրագրերի և նախագծերի բաժնի խորհրդատու

Կուզմիչ

Լյուդմիլա Անատոլիի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Լոզին

Ալեքսանդր Սերգեյի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ՄՄ և ՄՏՏ ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի պետ

Սեկերբաևա

Դինարա Կաբիի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների բաժնի պետ

Խոտկո

Ալեքսանդր Նիկոլայի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն»։

 

3. Նշված Որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքելու առնչությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բանակցություններ անցկացնող պատվիրակության և բանակցություններն անցկացնելու վերաբերյալ հրահանգներում՝

ա) անվանման մեջ և տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով,

բ) I բաժնի երրորդ պարբերության մեջ «և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերը փոխարինել «(այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)» բառերով,

գ) II բաժնի երկրորդ պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)» բառերը փոխարինել «Միության» բառով,

դ) V բաժնի տասներեքերորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով,

ե) նշված հրահանգների հավելվածում՝

համարակալված վերնագրում և անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով,

«*» նշանով ծանոթագրության մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։