ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1350-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման նպատակով:
2. Սահմանել, որ արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսական միջոցներից՝ 3,700.0 հազ. եվրո, որից՝ 1,700.0 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով գումարը հատկացվելու է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու համար, իսկ 2,000.0 հազ. եվրոյին համարժեք դրամը՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 26 Երևան |