ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ TF 057784 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետերով` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Աղքատության հաղթահարմանն աջակցության չորրորդ վարկի նախապատրաստման ծրագրի համար TF 057784 դրամաշնորհի համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|