Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.09/1(570) Հոդ.2
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 402-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնների 1.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«բաշխիչ ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող բնական գազի բաշխման խողովակաշարերի, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով բնական գազը մատակարարվում է բաժանորդին:».

2) Կանոնների 1.1 կետի «բնական գազ կամ գազ» պարբերությունում «ԳՕՍՏ 5542-87» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 5542-2014» բառերով.

3) Կանոնների 1.1 կետի «հսկիչ հաշվառքի սարք» պարբերությունում «(կնքված)» բառից հետո լրացնել «առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխանող» բառերը.

4) Կանոնների 1.1 կետի «տեխնիկական պայմաններ» պարբերությունում «տեխնիկական միջոցառումների համալիր» բառերը փոխարինել «նախագծման պայմաններ» բառերով.

5) Կանոնների 2.5 կետի 1-ին պարբերությունում «պարտավոր է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարում,» բառերը.

6) Կանոնների 2.8 կետի 1-ին պարբերությունում «12 ամսվա» բառերը փոխարինել «օրացուցային տարվա» բառերով, իսկ 2-րդ պարբերությունից հանել «Գազաֆիկացվող բնակավայրերում» բառերը.

7) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 2.9 կետը.

8) Կանոնների 2.11 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափել ԳՄՕԿ-ի 4.4 կետով սահմանված կարգով և բաժանորդի հետ վերջնահաշվարկը կատարել հաշվի առնելով նաև ստուգաչափման արդյունքները:».

9) Կանոնների 2.15 կետի 1-ին պարբերությունում «Միացման» բառը փոխարինել «Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման» բառերով.

10) Կանոնների 2.16 կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում փոփոխությունները (այդ թվում` նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում) կատարվում են ԳՄՕԿ-ի N 2 հավելվածով` բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված կարգով:».

11) Կանոնների 3.19 կետի «բ» ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մատակարարը պարտավոր է ինքնուրույն կամ սպասարկող անձի միջոցով բնակչության կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում նախագծային շեղումների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների առկայության դեպքում խցափակել համապատասխան գազօգտագործվող սարքավորման սնուցումը, կնքել ու կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն.».

12) Կանոնների 4.7 կետից հանել «Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը` բացառությամբ սույն կանոնների 4.8 կետով սահմանված դեպքի:» նախադասությունը.

13) Կանոնների 4.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.8. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը` բացառությամբ այն դեպքերի, երբ Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կետի համաձայն կամ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի միջստուգաչափման ժամկետում մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմումի ներկայացման արդյունքում Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել առևտրային հաշվառքի սարքի խախտում: Նման դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:».

14) Կանոնների 4.10 կետում «7» թիվը փոխարինել «10» թվով.

15) Կանոնների 4.12 կետից հանել «այն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման և» բառերը.

16) Կանոնների 4.12 կետի «ա» ենթակետի 3-րդ պարբերությունում «դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին ծախս ունեցած ամիսների» բառերը փոխարինել «եղանակային նույն ժամանակաշրջանի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)` ծախս ունեցած ամիսների» բառերով.

17) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.12.1 և 4.12.2 կետերով.

«4.12.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա`

ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցած չէ էլեկտրոնային ճշտիչով վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք = ՆՄօծ ԱՏօր2 - Հգք2,

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ԱՏօր2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք = ԱՏօր  Ժէճ  Qէճ ,

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ԱՏօր-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով,

Ժէճ-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է արտահայտված ժամերով,

Qէճ-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ժամային ծախսի միջին օրական արժեքն է (խորանարդ մետր):

4.12.2. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, ներկառուցված տեխնիկական կամ էլեկտրոնային սարքերի և ծրագրային ապահովման աշխատանքի խափանմամբ, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ և հնարավոր չէ որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), սակայն բաժանորդին ամրակցված առևտրային հաշվառքի սարքը հագեցված է էլեկտրոնային ճշտիչով, ապա բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային ճշտիչի տվյալների հիման վրա, հետևյալ բանաձևով`

 

Վգք  = ԱՏօր  Ժէճ  Qէճ :».

 

18) Կանոնների 4.13 կետում «Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն» բառերը փոխարինել «, մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը,» բառերով.

19) Կանոնների 4.13 կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք  = ԱՏօր2  Ժմիջ 0.5Qmax - Հգք2 ,

 

որտեղ`

Ժմիջ-ը բաժանորդի ծախսի միջին օրական ժամերի քանակն է, որն ընդունվում է հավասար 8 ժամի,

Qmax-ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է.».

20) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 4.13.1 կետը.

21) Կանոնների 5.5 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» և «ե2» ենթակետերով.

«ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 5.4 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,».

22) Կանոնների 5.5.1 և 5.5.2 կետերում «Սույն կետի» բառերը փոխարինել «ԳՄՕԿ-ի 5.5 կետի» բառերով.

23) Կանոնների 5.5.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.5.5. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:».

24) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.6 կետով.

«5.5.6. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրով ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».

25) Կանոնների 5.7.1, 5.7.2 և 5.7.4 կետերում «Սույն կետի» բառերը փոխարինել «ԳՄՕԿ-ի 5.7 կետի» բառերով.

26) Կանոնների 5.7.1 կետում «դադարեցնում գազամատակարարումը» բառերը փոխարինել «դադարեցնում բաժանորդի գազամատակարարումը տվյալ սահմանազատման կետում» բառերով.

27) Կանոնների 5.11 կետում «եռակցման» բառից հետո լրացնել «կամ կնքման» բառերը.

28) Կանոնների 6.4 կետում «մատակարարված» բառից հետո լրացնել «(վերահաշվարկված)» բառը.

29) Կանոնների 7.1 կետի «բ» ենթակետից հանել «և գործարկման եզրակացությունը» բառերը.

30) Կանոնների 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» և «ե2» ենթակետերով.

«ե1) ԳՄՕԿ-ի 3.19 կետի «բ» ենթակետի համաձայն խցափակված գազօգտագործող սարքավորման սնուցումը բաժանորդի կողմից ինքնակամ վերականգնելու դեպքում,

ե2) ԳՄՕԿ-ի 7.8 կետով սահմանված կարգով կնքված գազօգտագործող սարքավորման մուտքային գծերի փականների կնիքը բաժանորդի կողմից առանց մատակարարին պատշաճ ձևով տեղյակ պահելու հանելու դեպքում,».

31) Կանոնների 7.4 կետի 4-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե» ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով, իսկ «ե1» և «ե2» ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի անմիջապես դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:».

32) Կանոնների 7.4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե1» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 2.16 կետի համաձայն գազասպառման համակարգում իրականացված փոփոխությունների գործընթացն ավարտելուց, տեխնիկական կանոնակարգերի պահանջներով արձանագրված խախտումները վերացնելուց և այդ մասին բաժանորդի կողմից մատակարարին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում: ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե2» ենթակետում նշված դեպքում մատակարարը վերսկսում է գազամատակարարումը գազասպառման համակարգի շահագործման տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության դեպքում` բաժանորդի կողմից տվյալ հաշվարկային կիսամյակի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման գումարը վճարելուց և այդ մասին հայտնելուց (այդ թվում` Պայմանագրում ամրագրված հեռախոսահամարով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».

33) Կանոնների 7.5 կետում «եռակցման» բառից հետո լրացնել «կամ կնքման» բառերը.

34) Կանոնների 7.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.

«բ1) գազասպառման համակարգում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,».

35) Կանոնների 7.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.7. ԳՄՕԿ-ի 7.6 կետի «ա» ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում է բնական գազի ապօրինի սպառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ» ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի և մատակարարի փոխհամաձայնեցված` խելամիտ ժամկետում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի «բ1» ենթակետում նշված դեպքում մատակարարը անմիջապես դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:».

36) Կանոնների 8.3 կետի 3-րդ ենթակետում և 8.4 կետում «մատակարարված» բառից հետո լրացնել «(վերահաշվարկված)» բառը.

37) Կանոնների 11.3 կետում «գազամատակարարման» բառից հետո լրացնել «ցանցի» բառը.

38) Կանոնների 12.1.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ բաժանորդների արագ արձագանքման խնդիրների լուծման, ինչպես նաև ըստ հարցադրման բնույթի ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու համար:».

39) Կանոնների 12.1.3 կետում «15» թիվը փոխարինել «10 աշխատանքային» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան