Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2017 թվականի N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է:»,

բ. 6-րդ կետից հանել «կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերը,

գ. 10-րդ, 15-րդ և 20-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

դ. 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.

2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 2

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 199-Ա

որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

դեկտեմբերի 22-ի N 1064-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ա. Բադալյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

 Ա. Առաքելյան

 - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

 Ա. Հարությունյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

 Ա. Գիլոյան

 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

 Լ. Շահվերդյան

 - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական

   

 Լ. Մանուկյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ

   

 Ա. Եգանյան

 - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ

   

 Ա. Աբրոյան

 - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

   

 Վ. Սահակյան

 - ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

 Հ. Պետրոսյան

 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ

Ա. Դավթյան

 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ

   

 Ն. Սարգսյան

 - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

 Տ. Բարսեղյան

 - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

   
 

- համապատասխան ՀՀ մարզպետ

   
 

- համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

   

 Գ. Մինասյան

 - «ՀՀ շինարարների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

   

 Մ. Մինասյան

 - «ՀՀ ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

 Ա. Հախումյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան