ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2016 թվականի N 1230-Ա
ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԵԱՏՀ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված պետական վերահսկողության սկզբունքների և մոտեցումների իրականացման վերաբերյալ» համաձայնագրի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագրի շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լևոն Խալիկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 19 Երևան |