Գլխավոր տեղեկություն
Համար
N 1239-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի N 1239-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2016 թվականի նոյեմբերի 9-10-ը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի դեկտեմբերի 20-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սուրեն Կարայանինը և Վահագն Լալայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ալեքսանդր Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Եգանյանի և Կարէն Մկրտիչեանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը համապատասխանաբար կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 21-ի N 1239-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԴՈՒԲԱՅ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար)

Ա. Խաչատուրյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Կ. Մկրտիչեան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Եգանյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

Վ. Լալայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

Մ. Մկրտումյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան