Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.02.2017-27.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015 թվականի N 229-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 30-ի N 229-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ս. Սարգսյան

- ՀՀ Նախագահ (համաձայնությամբ)

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

Վ. Սարգսյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան

- ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Դավթյան

- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հովսեփյան

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Լպուտյան

- Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Մալխասյան

- Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ

Լ. Ավետիսյան

- «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)

Տ. Լիլոյան

- ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ենգոյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Մովսիսյան

- Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ն. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ

Մ. Ապրեսյան

- Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի N 1 ամբիոնի վարիչ

Է. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ

Գ. Հաջյան

- Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր

Ռ. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ

Ա. Վաղարշյան

- Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ

Ա. Աթանեսյան

- Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

Ս. Շուքուրյան

- Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Դ. Ափոյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Յ. Աշրաֆյան

- Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոս

Գ. Ջուլհակյան

- Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ

Ա.Նինոյան

- Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող

Լ. Կժդրյան

- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող

Ս. Ղազարյան

- Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Մ. Քարամյան

- Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Ա. Մնացականյան

- Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան