Գլխավոր տեղեկություն
Համար
N 1293-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.19/90(1270).1 Հոդ.1189.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում և 12-րդ կետի «ժէ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով.

2) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ` նախարար)» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահը» բառերով.

3) «նախարարություն» և «նախարար» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կոմիտե» և «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 1206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.

2) որոշման N 3 հավելվածի`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (այսուհետ` նախարար)» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով,

բ. 13-րդ կետի 2-րդ ենթակետից հանել առաջին «համապատասխան» բառը,

գ. «նախարարություն» և «նախարար» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կոմիտե» և «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչություն` կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչություն» բառերից հետո լրացնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչություն» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան