Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2017 թվականի N 144-Ա

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմին օգտագործման իրավունքով ամրացված՝ 12838017 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությանը նպաստելու համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 144-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ

Գույքի անվանումը

Քանակը(հատ)

Միավորի գինը (դրամ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1.

Աշխատանքային կայան 1 Ասեր Վերիտոն 7700 պրոցեսոր, Acer 17'' LCD մոնիթոր AL1716s , 1280x1024, contr.:500:1

30

393371.2

11801136

2.

ՅուՓիԷս Mustek Power Must 600 USB, AC վոլտը՝ 160-290վոլտ, AVR, mains operation line interactive, Interface RS-232

30

34562.69

1036881

Ընդամենը

x

x

12838017

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան