ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1271-Ա
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 757-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 397-Ա որոշման՝
1) N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունները և 4-րդ ենթակետը.
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին` «Տեխնիկական կանոնակարգման ուղղության» գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը,
բ. 5-րդ` «Շուկայի վերահսկողության ուղղության» գլխի 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|