Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.02.2017-01.11.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.807
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 711-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

2) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված համապատասխան նախահաշիվների առկայության պայմաններում քննարկել չափաբաժիններով հաշվարկված ծախսերի հատկացման հնարավորության հարցը տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 711-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 19.01.17 N 19-Ն)

Սննդամթերքի անվանումը

Չափի միավորը

Մեկ մարդու համար, օրական (զտաքաշ)

   

երեխաների

մեծահասակների

1. Հաց և հացամթերք

Ցորենի հաց

գրամ

450

500

Ցորենի ալյուր

գրամ

10

10

Կարտոֆիլի ալյուր

գրամ

8

5

Մակարոնեղեն

գրամ

30

40

Ձավարեղեն, ընդեղեն

գրամ

70

80

Չորահաց (սուխարի)

գրամ

2

6

2. Կարտոֆիլ

Կարտոֆիլ

գրամ

300

300

3. Բանջարաբոստանային մշակաբույսեր

Բանջարեղեն

գրամ

400

400

4. Մրգեր, հատապտուղներ, ընկուզազգիներ և խաղող

Թարմ մրգեր

գրամ

200

250

Չորացրած մրգեր

գրամ

20

25

5. Շաքար և հրուշակեղեն

Շաքար, մուրաբա, ջեմ, մեղր, հրուշակեղեն

գրամ

70

70

6. Կաթ և կաթնամթերք

Կաթնաշոռ

գրամ

60

35

Կաթ

գրամ

200

200

Մածուն, կեֆիր

գրամ

200

200

Թթվասեր

գրամ

30

30

Պանիր

գրամ

10

15

7. Միս և մսամթերք

Միս

գրամ

120

125

Թռչնամիս

գրամ

30

30

8. Ձուկ և ձկնամթերք

Ձուկ, ծովամթերք

գրամ

30

42

9. Ձու

Ձու

հատ

2 (շաբաթական)

2 (շաբաթական)

10. Կարագ և բուսական յուղեր

Կարագ

գրամ

30

30

Բուսական յուղ

գրամ

25

30

11. Ոչ ալկոհոլային խմիչքներ

Կակաո, սուրճ

գրամ

3

2

Թեյ

գրամ

1

2

Մրգային հյութեր

մլ

200

200

12. Այլ մթերք

Տոմատի մածուկ

գրամ

5

5

Խմորիչ

գրամ

1

1

Աղ՝ յոդացված

գրամ

5

5

Համեմունք

գրամ

1

1

Մասուր

գրամ

20

20

(հավելվածը խմբ. 19.01.17 N 19-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 711-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Հանդերձանքի անվանումները

Չափի միավորը

Քանակը՝ հաշվարկված մեկ մահճակալի համար

Շահագործման ժամկետը (տարի)

1.

Վերնաշապիկ, ներքնաշապիկ (մայկա)

հատ

9

3

2.

Վարտիք, փոխան, տրիկո

հատ

9

3

3.

Տաք խալաթ (ննջազգեստ` պիժամա, տաք հագուստ)

հատ

3

3

4.

Ամառային խալաթ (ննջազգեստ` պիժամա, ամառային հագուստ)

հատ

3

3

5.

Զուգագուլպա, գուլպա (տաք, ամառային)

զույգ

2

1

6.

Տնային հողաթափեր

զույգ

1

0.5

7.

Կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

1

8.

Տաք ճտքավոր կոշիկ

զույգ

0.25

1.5

I. Աշխատանքային հագուստ և կոշիկ

1.

Բամբակյա կոստյում (կուրտկա, անդրավարտիք)

լրակազմ

1

1

2.

Հատուկ աշխատանքային տաք խալաթ

հատ

0.5

1

3.

 Բամբակյա գոգնոց

հատ

0.1

0.5

4.

Բամբակյա կոստյում՝ տաքացվող ներդիրով

լրակազմ

0.5

3

5.

Ձեռնոց

հատ

0.5

0.5

6.

Ռետինե ճտքավոր կոշիկ

զույգ

0.3

2

7.

Կիրզե ճտքավոր կոշիկ

զույգ

0.3

3

8.

Ոտքի փաթաթան` տաք

զույգ

1

1

9.

Ոտքի փաթաթան` ամառային

զույգ

1

1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 711-Ն որոշման

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անկողնային և հիգիենիկ պարագաների անվանումները

Չափի միավորը

Քանակը՝ հաշվարկված մեկ մահճակալի
համար

Շահագործման ժամկետը

I. Անկողնային պարագաներ

1.

Սավան

հատ

12/9

3 տարի

2.

Վերմակասավան

հատ

12/9

3 տարի

3.

Խանձարուր կամ տակը փռոց

հատ

1

3 տարի

4.

Բարձի երես (վերին)

հատ

8

3 տարի

5.

Բարձի երես (ներքին)

հատ

4

2 տարի

6.

Ներքնակի երես

հատ

6/3

3 տարի

7.

Սրբիչ՝ հիվանդի համար

հատ

4

1 տարի

8.

Ներքնակ

հատ

4

4 տարի

9.

Բմբուլե բարձ

հատ

3

10 տարի

10.

Բրդե տաք վերմակ

հատ

2

4 տարի

11.

Ամառային վերմակ

հատ

1.5

3 տարի

12.

Պարկեր` իրերի պահման համար

հատ

0.5

4 տարի

13.

Պարկեր` հիվանդի սպիտակեղենի պահման համար

հատ

1

3 տարի

14.

Սրբիչ՝ սպասքի համար

հատ

2

1 տարի

II. Հիգիենիկ պարագաներ

1.

Օճառ` տնտեսական

գրամ

200

ամսական

2.

Օճառ` ձեռքի

գրամ

100

ամսական

3.

Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)

գրամ

40

ամսական

4.

Սպասք լվանալու նյութեր

գրամ

30

ամսական

5.

Ատամի մածուկ

գրամ

50

ամսական

6.

Ատամի խոզանակ

հատ

1

1 տարի

7.

Զուգարանի թուղթ

հատ

1

ամսական

8.

Մեկանգամյա օգտագործման սափրող սարք

հատ

3

ամսական

9.

Կնոջ հիգիենիկ պարագա

հատ

6

ամսական

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան