Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 1241-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կազմակերպել և իրականացնել սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված տպագրական աշխատանքների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1241-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ

Պետական կառավարման
մարմինը

Գնման առարկան և ծածկագիրը

Գնման առարկայի արժեքը
(դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ձեռնարկների և բրոշյուրների տպագրման ծառայություններ
(ծածկագիրը` ԱՍՀՆ-ՇՀԱՇՁԲ-16/33)

2599800

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արխիվային ծառայություններ
(ծածկագիրը` ԲՍՓ-ՇՀԾՁԲ-16/12)

2499750

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

Համակարգչային և պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր
(ծածկագիրը` ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ-ՇՀԱՊՁԲ-15/8-4)

4178220

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1241-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Պետական կառավարման
մարմինը

Գնման առարկայի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ընդամենը՝ նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

200000

6600.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

74565

1588.2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

100000

283.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

110000

473.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

37000

170.2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

30000

195.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

տուփ

50000

1380.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

տուփ

100000

230.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

հատ

130000

2795.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տպագրական և առաքման ծառայություններ

տուփ

126

85.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

Տպագրական և առաքման ծառայություններ

դրամ

1

3445.4

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

Տպագրական և առաքման ծառայություններ

դրամ

1

10800.0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

Տպագրական և առաքման ծառայություններ

դրամ

1

2000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան