ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2016 թվականի N 1229-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԹՂԹԻ, ՏՈՆԵՐԱՅԻՆ ՔԱՐԹՐԻՋՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏՈՆԵՐՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացնել թղթի, տոներային քարթրիջների և լուսապատճենահանման սարքերի տոներների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 6 Երևան |