Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

1․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման`

1) վերնագրում և տեքստում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 29-ի N 1262-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 30-ի N 1030-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)

   

Կ. Իսախանյան

 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Հ. Այվազյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար

   

Մ. Այվազյան

- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու

   

Մ. Հակոբյան

- «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Մկրտչյան

- «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

   

Կ. Սահակյան

- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

   

Կ. Միրզաբեկյան  

- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան