Գլխավոր տեղեկություն
Համար
N 1144-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2016 թվականի N 1144-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից կոմիտեին ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի նոյեմբերի 22-25-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արտակ Ասատրյանինը, Աննա Գևորգյանինը, Վարուժան Ղահրամանյանինը, Կարեն Բիշարյանինը, Լիլիթ Թևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարինե Սուջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Անդրանիկ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2016 թվականի բյուջետային հատկացումներում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 6-ի N 1144-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-25-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ԺՆԵՎ) ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Ասատրյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի առաջատար մասնագետ

   

Ա. Ղազարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական վարչության պետ, ոստիկանության գնդապետ

   

Վ. Ղահրամանյան   

- ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ (համաձայնությամբ)

   

Կ. Բիշարյան

- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական (համաձայնությամբ)

   

Լ. Թևոսյան

- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան