Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.12.2016-01.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.2
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616386

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 120-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել.

1) քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար փաստաթղթերի ներկայացման և վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) հավատարմագրման համար ներկայացվող զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրվող ներկայացուցիչների ցուցակի էլեկտրոնային ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի սահմանման, հավատարմագրման համար փաստաթղթերի ներկայացման և վկայականների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրման դիմումը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը, ինչպես նաև ցուցակում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

5. Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականցնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

6. Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը, լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին, արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում նշում նաև այդ մասին, ինչպես նաև ընտրության անվանման և քվեարկության օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

Դիմումին կից ներկայացվում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:

Ցուցակի էլեկտրոնային տարբերակում տվյալներն ու տեղեկությունները լրացվում են GHEA Grapalat տառատեսակով, չափը` 10: Ցուցակի «լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը կամ անունը» դաշտում լրացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը, «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը» դաշտում լրացվում է զանգվածային լրատվության միջոցի անվանումը, «ընտրության անվանումը և քվեարկության օրը» դաշտում լրացվում է ընտրության անվանումը և քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը, «ազգանուն, անուն, հայրանուն» սյունակում լրացվում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը:

7. Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված հավատարմագրվելու մասին դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրվելու մասին դիմումը և ներկայացուցիչների ցուցակը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողին տրամադրելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ պարբերությունում սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին և նրանց տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումը ստանալուց հետո` 12 օրվա ընթացքում:

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայակնները պետք է գույնով ակնհայտորեն տարբերվեն մյուս զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներից:

9. Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները համարվում են հավատարմագրված սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու մասին գրությունը և վկայականները համապատասխան զանգվածային լրատվության միջոցին տրամադրելուց հետո` զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից: Նշված տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում է մինչև հավատարմագրվելու մասին գրությունը ուղարկելու օրվան հաջորդող օրվա ավարտը:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը վարում է գրանցամատյան, որտեղ նշվում են զանգվածային լրատվության միջոցի հավատրամագրված ներկայացուցիչներին տրվող վկայականները` համապատասխան զանգվածային լրատվության միջոցին հանձնելու մասին տեղեկություններ:

11. Լրատվական գործունեություն իրականացնողին տրվում են ներկայացված ցուցակում ընդգրկված զանգվածային լրատվության միջոցի հավատրամագրված ներկայացուցիչների թվին համապատասխան քանակի վկայականներ, որոնցում լրացվում է հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցի անվանումը: Վկայականում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը լրացնում է լրատվական գործունեություն իրականացնողը և տրամադրում իր ներկայացուցչին: Վկայականը կարող է կնքվել համապատասխան կազմակերպության կնիքով:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում:

13. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կրկին հավատարմագրում չի պահանջվում:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշման

Ց Ո Ւ Ց Ա Կ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

[լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը կամ անունը]

[լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը]

[ընտրության անվանումը և քվեարկության օրը]

 

Հ/Հ

Ազգանուն,անուն, հայրանուն

   
   
   
   
   
   
   

 Լրատվական գործունեություն իրականացնող                         ______________________________________
 

 (ազգանուն, անուն)   (ստորագրություն)

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 120-Ն որոշման

 Ձև 1  

Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

 [նշվում է քվեարկության օրը]

 


 ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
___________________________________________

զանգվածային լրատվության միջոցի անվանում

___________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

Կ.Տ.

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2022, N 9-Ն 06.02.2022, N 120-Ն
14.08.2018, N 28-Ն 01.09.2018, N 120-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան