ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)
2. Առողջապահության նախարարություն
3. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բնապահպանության նախարարություն
7. Գյուղատնտեսության նախարարություն
8. Էներգետիկայի նախարարություն
9. Կրթության և գիտության նախարարություն
10. Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)
12. Պաշտպանության նախարարություն
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 15.04.03 ՆՀ-6-Ն)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 13.11.02 ՆՀ-1202-Ն)
15. Սոցիալական ապահովության նախարարություն
16. Տրանսպորտի և կապի նախարարություն
17. Քաղաքաշինության նախարարություն
18. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
19. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
20. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
(I-ին բաժինը փոփ. 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, խմբ. 11.06.03 ՆՀ-50-Ն)
II. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
3. Արտակարգ իրավիճակների վարչություն
4. Հարկային պետական ծառայություն
5. Մաքսային պետական կոմիտե
6. Միգրացիայի և փախստականների վարչություն
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
8. Պետական գույքի կառավարման վարչություն
9. Ջրային տնտեսության պետական կոմիտե
91. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե
10. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:
(II-րդ բաժինը խմբ. 08.07.02 ՆՀ-1132-Ն, 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, լրաց. 11.06.03 ՆՀ-50-Ն)
III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|