Գլխավոր տեղեկություն
Համար
N 1224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2016-27.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.07/88(1268) Հոդ.1162
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1224-Ն

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1138-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2016 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան   - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Մ. Հակոբյան   - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Հ. Մուրադյան   - ՀՀ զինվորական կոմիսար
   
Վ. Գասպարյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
   
Գ. Կուտոյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
   
Ա. Դավթյան   - ՀՀ գլխավոր դատախազ
   
Լ. Ալթունյան   - ՀՀ առողջապահության նախարար
   
Վ. Մարտիրոսյան   - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
   
Լ. Մկրտչյան   - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Է. Նալբանդյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
   
Դ. Լոքյան   - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
   
Կ. Նահապետյան   - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Ս. Բարսեղյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար
   
Վ. Ասցատրյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  հարցերի բաժնի պետ
   
Ա. Ավթանդիլյան   - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, գնդապետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

Երևան

 

- Երևանի քաղաքապետ

Արաբկիր

 

(հանձնաժողովի նախագահ)

Մաշտոց

Է. Ապրիամով

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ

Կենտրոնական

 

- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Նոր Նորք

 

- Երևան քաղաքի կայազորի ռազմական

Շահումյան

 

 ոստիկանության բաժնի պետ

Շենգավիթ

 

- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Էրեբունի

   

Արագածոտն

 

- Արագածոտնի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ

Ա. Նազարյան

-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Թալին

 

Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

   

- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ

     

Արարատ

 

- ՀՀ Արարատի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ

Վ. Սարգսյան

- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետախուզության վարչության պետ

Արարատ

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Մասիս

 

- Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

   

- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ

     

Արմավիր

 

- Արմավիրի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Արմավիր

Ա. Դավթյան

-ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

Էջմիածին

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

   

- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ

   

- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ

     

Գեղարքունիք

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

Դ. Մանուկյան

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարտունի

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Սևան

 

- Սևանի, Մարտունու և Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Վարդենիս

 

- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ

Ճամբարակ

   
     

Լոռի

 

ՀՀ Լոռու մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Վանաձոր

Գ. Խաչատուրով

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Ստեփանավան

 

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի

Տաշիր

 

 բաժնի պետ

Թումանյան

 

- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ

     

Կոտայք

 

- ՀՀ Կոտայքի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան)

Հ. Բաղմանյան

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հրազդան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Չարենցավան

 

- Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի

Նաիրի

 

 բաժնի պետ

   

- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ

Շիրակ

 

 - Շիրակի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Գյումրի

Ս. Գալստյան

- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Աշոցք

 

- Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

Անի

 

 - Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ

Ախուրյան

   

Ամասիա

   

Սյունիք

 

- Սյունիքի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Կապան

Տ. Փարվանյան

- 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Սիսիան

 

- Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Մեղրի

 

- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ

     

Վայոց ձոր

 

- Վայոց ձորի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր

Վ. Քոչարյան

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

   

- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

   

- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

Տավուշ

 

- Տավուշի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Իջևան

Ա. Բրուտյան

- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի վարչական ապարատի ղեկավար

Տավուշ (Բերդ)

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Նոյեմբերյան

 

- Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր

Դիլիջան

 

 - Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3 
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1224-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հենրիկ Կարապետի Մուրադյան  - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
   
Հովհաննես Աստվածատուրի Մինասյան  - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Արսեն Մակբեթի
Մելքոնյան
 - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
   
Վարդան Մարտինի Վարդազարյան  - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ԲՕՔ վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ
   
Գալինա Արմենակի Շահնազարյան  -  թերապևտ, բ/ծ կապիտան
   
Էդուարդ Արմենի Ավագյան  - թերապևտ, բ/ծ կապիտան
   
Անուշ Եգորի
Պետրոսյան
 - սրտաբան, բ/ծ լեյտենանտ
   
Տիգրան Վաչագանի Ազարյան  - նյարդաբան, բ/ծ կապիտան
   
Վարուժան Ռաֆիկի Հովհաննիսյան  - մաշկաբան, բ/ծ մայոր
   
Ժորա Արտաշեսի Բալասանյան  - մաշկաբան
   
Խաչատուր Տիգրանի Էյրամջյան  - վիրաբույժ
   
Արտակ Կարապետի Գրիգորյան  - վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ
   
Գարիկ Սմբատի Սարգսյան  - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
   
Նարինե Լավրենտի Բաղդասարյան  - ակնաբույժ, բ/ծ մայոր
   
Եղիշե Ալիկի Բաղդասարյան  - ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ
   
Տիգրան Շամշադի Սարգսյան  - հոգեբույժ, բ/ծ մայոր
   
Վահե Հենրիկի
Բաբայան
 - հոգեբույժ
   
Սեդրակ Սուրենի Նարիմանյան  - «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, մեծահասակների տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ.
   
Օհանյան Հասմիկ Վանիկի  - սրտաբան, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն
   
Իշխանյան Իշխան Գեորգիի  - վիրաբույժ, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն
   
Մարգարյան Հայկ
Սենիկի
 - նյարդաբան, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն
   
Ռաֆիկ Գևորգի
Բզանյան
 - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
   
Անի Սերգեյի
Բաբայան
- հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2017, N 31-Ն 27.01.2017, N 1224-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան