ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1224-Ն
2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1138-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2016 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 2 |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հակոբյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար |
Վ. Գասպարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Կուտոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Դավթյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
Լ. Ալթունյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Վ. Մարտիրոսյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Լ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Դ. Լոքյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Կ. Նահապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Բարսեղյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար |
Վ. Ասցատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ |
Ա. Ավթանդիլյան | - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, գնդապետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
Երևան |
- Երևանի քաղաքապետ | |
Արաբկիր |
(հանձնաժողովի նախագահ) | |
Մաշտոց |
Է. Ապրիամով |
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ | |
Նոր Նորք |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
Շահումյան |
ոստիկանության բաժնի պետ | |
Շենգավիթ |
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ | |
Էրեբունի |
||
Արագածոտն |
- Արագածոտնի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Աշտարակ |
Ա. Նազարյան |
-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Թալին |
Աշտարակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ | |
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ | ||
Արարատ |
- ՀՀ Արարատի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արտաշատ |
Վ. Սարգսյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետախուզության վարչության պետ |
Արարատ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Մասիս |
- Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ | |
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ | ||
Արմավիր |
- Արմավիրի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Արմավիր |
Ա. Դավթյան |
-ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Էջմիածին |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ | ||
Գեղարքունիք |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գավառ |
Դ. Մանուկյան |
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Մարտունի |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Սևան |
- Սևանի, Մարտունու և Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր | |
Վարդենիս |
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ | |
Ճամբարակ |
||
Լոռի |
ՀՀ Լոռու մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Վանաձոր |
Գ. Խաչատուրով |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Ստեփանավան |
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի | |
Տաշիր |
բաժնի պետ | |
Թումանյան |
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ | |
Կոտայք |
- ՀՀ Կոտայքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կոտայք (Աբովյան) |
Հ. Բաղմանյան |
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Հրազդան |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Չարենցավան |
- Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի | |
Նաիրի |
բաժնի պետ | |
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ | ||
Շիրակ |
- Շիրակի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Գյումրի |
Ս. Գալստյան |
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Արթիկ |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Աշոցք |
- Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ | |
Անի |
- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ | |
Ախուրյան |
||
Ամասիա |
||
Սյունիք |
- Սյունիքի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Կապան |
Տ. Փարվանյան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիս |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Սիսիան |
- Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր | |
Մեղրի |
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ | |
Վայոց ձոր |
- Վայոց ձորի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Եղեգնաձոր |
Վ. Քոչարյան |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Վայք |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ | ||
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ | ||
Տավուշ |
- Տավուշի մարզպետ | |
(հանձնաժողովի նախագահ) | ||
Իջևան |
Ա. Բրուտյան |
- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի վարչական ապարատի ղեկավար |
Տավուշ (Բերդ) |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
Նոյեմբերյան |
- Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի պետեր | |
Դիլիջան |
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հենրիկ Կարապետի Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Հովհաննես Աստվածատուրի Մինասյան | - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Արսեն Մակբեթի Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից |
Վարդան Մարտինի Վարդազարյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ԲՕՔ վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ |
Գալինա Արմենակի Շահնազարյան | - թերապևտ, բ/ծ կապիտան |
Էդուարդ Արմենի Ավագյան | - թերապևտ, բ/ծ կապիտան |
Անուշ Եգորի Պետրոսյան |
- սրտաբան, բ/ծ լեյտենանտ |
Տիգրան Վաչագանի Ազարյան | - նյարդաբան, բ/ծ կապիտան |
Վարուժան Ռաֆիկի Հովհաննիսյան | - մաշկաբան, բ/ծ մայոր |
Ժորա Արտաշեսի Բալասանյան | - մաշկաբան |
Խաչատուր Տիգրանի Էյրամջյան | - վիրաբույժ |
Արտակ Կարապետի Գրիգորյան | - վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ |
Գարիկ Սմբատի Սարգսյան | - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր |
Նարինե Լավրենտի Բաղդասարյան | - ակնաբույժ, բ/ծ մայոր |
Եղիշե Ալիկի Բաղդասարյան | - ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ |
Տիգրան Շամշադի Սարգսյան | - հոգեբույժ, բ/ծ մայոր |
Վահե Հենրիկի Բաբայան |
- հոգեբույժ |
Սեդրակ Սուրենի Նարիմանյան | - «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, մեծահասակների տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ, բ.գ.թ. |
Օհանյան Հասմիկ Վանիկի | - սրտաբան, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն |
Իշխանյան Իշխան Գեորգիի | - վիրաբույժ, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն |
Մարգարյան Հայկ Սենիկի |
- նյարդաբան, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն |
Ռաֆիկ Գևորգի Բզանյան |
- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ |
Անի Սերգեյի Բաբայան |
- հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |