ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2016 թվականի N 1125-Ա
ՅՈՒՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայ ականավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. նոյեմբերի 29-ի N 1125-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՅՈՒՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Կոստանյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Գ. Գևորգյան |
- Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Ռ. Չիլինգարյան |
- Յուրի Չիլինգարյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |