Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-214-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.03.2007-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1433
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության  կազմակերպության` մեկ մրցանակ.

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

(1-ին կետը խմբ. 14.04.06 ՆՀ-82-Ն, 28.02.2007 ՆՀ-60-Ն)

2. Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 26
Երևան
ՆՀ-214-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-227-Ն 09.04.2018, ՆՀ-214-Ն
28.02.2007, ՆՀ-60-Ն 24.03.2007, ՆՀ-214-Ն
14.04.2006, ՆՀ-82-Ն 29.04.2006, ՆՀ-214-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան