ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 72 |
քաղ. Մինսկ |
ԲԵՐԻԼԻՈՒՄԻ ՕՔՍԻԴԻ ԵՎ ՀԻԴՐՕՔՍԻԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ եւ 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2825 90 200 0 ծածկագրով դասակարգվող բերիլիումի օքսիդի և հիդրօքսիդի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2825 90 200 0 ծածկագրով դիրքը լրացնել «59Դ ) » ծանոթագրության հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 59Գ ծանոթագրությամբ՝
«59Դ) մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 72 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2021, թիվ 80 | 01.01.2022, թիվ 72 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|