Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.02.2017-22.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.18/76(1165) Հոդ.969
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1282-Ն

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.01.17 N 56-Ն)

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.01.17 N 56-Ն)

1. Հաստատել՝

1) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.01.17 N 56-Ն)

2. Սույն որոշմամբ հաստատված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը խմբ. 26.01.17 N 56-Ն)

 

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

(հազ. դրամ)

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ` 20000.0
2-րդ տեղ` 15000.0
3-րդ տեղ` 10000.0

10000.0
7500.0
5000.0

4000.0
3000.0
2000.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 5000.0
2-րդ տեղ` 3500.0
3-րդ տեղ` 2000.0

2500.0
1750.0
1000.0

1000.0
700.0
400.0

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ
(եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)

1-ին տեղ՝ 4000.0
2-րդ տեղ՝ 2500.0
3-րդ տեղ՝ 2000.0

  2000.0

1250.0

 1000.0

800.0
500.0
400.0

             

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 3000.0
2-րդ տեղ՝ 1800.0
3-րդ տեղ՝ 1200.0

1500.0
900.0
600.0

600.0
360.0
240.0

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ` 2500.0
2-րդ տեղ` 2000.0
3-րդ տեղ` 1500.0

1250.0
1000.0
750.0

500.0
400.0
300.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ,
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ
(համաշխարհային ունիվերսիադան նաև օլիմպիական խաղերի ծրագրում
չընդգրկված մարզաձևերում)

1-ին տեղ՝ 1500.0
2-րդ տեղ՝ 800.0
3-րդ տեղ՝ 600.0

750.0
400.0
300.0

300.0
160.0
120.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 800.0
2-րդ տեղ՝ 600.0
3-րդ տեղ՝ 400.0

400.0
300.0
200.0

160.0
120.0
80.0

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ՝ 500.0
2-րդ տեղ՝ 300.0
3-րդ տեղ՝ 200.0

250.0
150.0
100.0

100.0
60.0
40.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 400.0
2-րդ տեղ՝ 300.0
3-րդ տեղ՝ 200.0

200.0
150.0
100.0

80.0
60.0
40.0

2. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ՝

ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ, ՇԱԽՄԱՏ

                                                       ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1000.0
2-րդ տեղ՝ 750.0
3-րդ տեղ՝ 500.0


500.0

375.0

250.0

 

200.0
150.0
100.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 600.0
2-րդ տեղ՝ 500.0
3-րդ տեղ՝ 300.0

300.0
250.0
150.0

120.0
100.0
60.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 400.0
2-րդ տեղ՝ 300.0
3-րդ տեղ՝ 200.0

200.0
150.0
100.0

80.0
60.0
40.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 300.0
2-րդ տեղ՝ 200.0
3-րդ տեղ՝ 100.0

150.0
100.0
50.0

60.0
40.0
20.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 200.0
2-րդ տեղ՝ 150.0
3-րդ տեղ՝ 100.0

100.0
75.0
50.0

40.0
30.0
20.0

3. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ

ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

                                      ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ՝ 5000.0
2-րդ տեղ՝ 3500.0
3-րդ տեղ՝ 2000.0

2500.0
1750.0
1000.0

1000.0
700.0
400.0

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ՝ 2000.0
2-րդ տեղ՝ 1500.0
3-րդ տեղ՝ 1000.0

1000.0
750.0
500.0

400.0
300.0
200.0

 

                                ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ
                         ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 1000.0
2-րդ տեղ՝ 500.0
3-րդ տեղ՝ 300.0

500.0
250.0
150.0

200.0
100.0
60.0

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 750.0
2-րդ տեղ՝ 500.0
3-րդ տեղ՝ 300.0

375.0
250.0
150.0

150.0
100.0
60.0

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 500.0
2-րդ տեղ՝ 300.0
3-րդ տեղ՝ 200.0

250.0
150.0
100.0

100.0
60.0
40.0

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 300.0
2-րդ տեղ՝ 200.0
3-րդ տեղ՝ 150.0

150.0
100.0
75.0

60.0
40.0
30.0

(հավելվածը խմբ. 26.01.17 N 56-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
(վերնագիրը փոփ. 26.01.17 N 56-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին դրամական մրցանակների, պատվոգրերի կամ այլ խրախուսման ձևերի շնորհման կարգի հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.01.17 N 56-Ն)

2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, եվրոպական խաղերի, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի, համաշխարհային ունիվերսիադայի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի և շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի արդյունքները՝ մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 26.01.17 N 56-Ն)

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին տրվում են մարզիկի ցուցաբերած յուրաքանչյուր արդյունքի համար:

(3-րդ կետը փոփ. 26.01.17 N 56-Ն)

4. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ խրախուսման ձևերով:

(հավելվածը փոփ. 26.01.17 N 56-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան