«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 նոյեմբերի 2016 թ.
թիվ 185-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ-200», «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ-175», «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ», «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» ՈՍԿԵ, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ», «ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ-125», «ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 300-ԱՄՅԱԿ», «ՀԱՊ-25 ԵՎ ՀԱՊԿ-15» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2017 թվականի հունվարի 16-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2016 թ. նոյեմբերի 10 |
Հավելված |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հովհաննես Այվազովսկի-200» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հովհաննես Այվազովսկու դիմապատկերը: Շրջագծով «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ HՕVHANNES AYVAZՕVSKI» մակագրությունն է և նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը «1817-1900»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է «9-րդ ալիք» կտավից դրվագ, ներքևում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ»: Շրջագծով «2017» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Տրամագիծը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը
10000 դրամ
ոսկի 9000
8,6 գ
22,0 մմ
պրուֆ
ատամնավոր
1000 հատ
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հովհաննես Այվազովսկի-200» հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ալեքսանդր Մանթաշյան-175» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Ներքևի մասում թողարկման տարեթիվն է «2017» և անվանական արժեքը «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC ՕF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանն է (ք. Երևան) և նրա ստորագրությունը: Ձախ մասում բարերարի ծննդյան և մահվան տարեթվերն են` «1842-1911», կիսաշրջագծով «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ» և «ALEXANDER MANTASHIAN» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի 9000 |
Քաշը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
1000 հատ |
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ալեքսանդր Մանթաշյան-175» հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, ներքևի մասում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «2017» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը և ՀՀ զինված ուժերի զինանշանը: Շրջագծով «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի 9000 |
Քաշը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Շուշիի ազատագրման 25-ամյակ» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Շուշի քաղաքի զինանշանը: Վերևի մասում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «2017» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանը և ԼՂՀ զինված ուժերի զինանշանը: Շրջագծով «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի 9000 |
Քաշը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Շուշիի ազատագրման 25-ամյակ»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, ներքևի մասում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «2017» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը և ՀՀ զինված ուժերի զինանշանը: Շրջագծով «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Համո Բեկնազարյան-125» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պեպո» կինոնկարի պաստառից դրվագ և կինոժապավեն: Ներքևում անվանական արժեքի մակագրությունն է` «100 ԴՐԱՄ», վերևում թողարկման տարեթիվը` «2017»: Ձախ հատվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC ՕF ARMENIA» ուղղահայաց մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսին Համո Բեկնազարյանի դիմանկարն է, տեսախցիկ և «125-ամյակ aոոiversary» մակագրությունը: Ձախ հատվածում «Համո Բեկնազարյան», «Hamօ Bekոazaryaո» ուղղահայաց մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
28,28 գ |
Չափը |
28,0 x 40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակ` Սուսաննա Պետրոսյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Համո Բեկնազարյան-125» հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ» հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը` առյուծի տեսքով, Սբ Ղազար կղզու պատկերը և «ՍԲ ՂԱԶԱՐ ԿՂԶԻ» և «SAN LAZZARO DEGLI ARMENI» մակագրությունները:
Ներքևի մասում «ՎԵՆԵՏԻԿ», «VENEZIA», «1000 ԴՐԱՄ» և «2017» մակագրություններն են:
Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը և Մխիթար Սեբաստացու արձանը: Ֆոնին վանքի մուտքի ապակենախշն է: Շրջագծով «ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 300-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Չափը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ»
հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» հուշադրամի
Հուշադրամը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2017», ՀԱՊ երկրների պետական դրոշների ոճավորված պատկերները: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ»:
Կիսաշրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին ՀԱՊ պատկերանիշն է և «15 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ОРГАНИЗАЦИЯ» և «ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ДОГОВОР 25» մակագրությունները: Շրջագծով «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և «КОЛЛЕКТИВНАЯ БЕЗОПАСНОСТЬ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
200 հատ |
Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես) և Դավիթ Դովլաթյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|