ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2016 թվականի N 1148-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉԲԱՇԽՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» N 74-Ն որոշման առաջին կետով հաստատված ծրագրի 18-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում՝
1) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված 13.75 տոննա գարնանացան գարու և 7.511 տոննա առվույտի սերմացուների հետագա պահպանության իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ դրա հետագա բաշխումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.
2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջև կնքված սերմացուների հատկացման գործընթացը կարգավորող պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացված առվույտի 5 տոննայից 0.5 տոննա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված առվույտի 3 տոննայից 0,285 տոննա, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված առվույտի 5 տոննայից 3.285 տոննա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 842-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին պահպանության տրված առվույտի 1.191 տոննայից 0.56 տոննա սերմացուների (որոնք չեն իրացվել անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով) հետագա պահպանության աշխատանքների պատասխանատվությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններին` 2016 թվականի աշնանը կամ 2017 թվականի գարնանը մարզի հողօգտագործողներին Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 14 Երևան
վարչապետԿ. Կարապետյան