Գլխավոր տեղեկություն
Համար
N 1214-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 1214-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքին անցնելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

1) երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի ու «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կոնսորցիումի հետ 2013 թվականի ապրիլի 4-ին կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման N ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 պայմանագիրը.

2) ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել Երևանի ենթակայության կազմակերպությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով տասը տարի.

3) Երևան քաղաքի ավագանու` ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու թույլտվություն տալու մասին որոշման հիման վրա հավատարմագրային կառավարման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով մինչև տասը տարի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 1

Երևան