ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2016 թվականի N 1128-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1128-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից ձերբակալվածներին պահելու վայրեր (այսուհետ` ՁՊՎ), քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, փորձաքննությունների կենտրոններ, բժշկական հաստատություններ, ձերբակալված կամ կալանավորված անձանց դատավարական գործողությունների կատարման վայրեր ուղեկցման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
2. Ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցումները, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նաև պահպանումն իրականացնում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակայությամբ գործող մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումները (այսուհետ` ուղեկցող ստորաբաժանում)՝ բացառությամբ սույն կարգի 40-րդ կետում նշված դեպքերի:
3. Ուղեկցումների արդյունավետությունը բարձրացնելու, հատուկ տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործման նպատակով ոստիկանության մարզային վարչությունների պետերի հրամանով ուղեկցող ստորաբաժանումների կառուցվածքային միավորները կարող են տեղակայվել նաև ենթակա տարածքային բաժիններում:
4. Ուղեկցող ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են ոստիկանության պետի հրամանով:
5. Ուղեկցող ստորաբաժանման հրամանատարն ուղեկցող ստորաբաժանման ծառայողներից կազմավորում է ուղեկցող պահակախումբ, որը կազմված է պահակախմբի ավագից և ուղեկցողներից:
6. Պահակախումբը կարող է լինել սովորական և ուժեղացված:
7. Պահակախմբի կազմը, տեսակը և զինվածությունը որոշում է ուղեկցող ստորաբաժանման հրամանատարը:
8. Սովորական պահակախումբը կազմավորվում է հետևյալ հաշվարկով՝
1) 1-2 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 2 ուղեկցող.
2) 3-4 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 3 ուղեկցող.
3) 5-7 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 6 ուղեկցող.
4) 8-10 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 7 ուղեկցող:
9. Ուժեղացված պահակախումբ ձևավորվում է, եթե՝
1) հիմնավոր կասկածներ կան, որ ձերբակալված կամ կալանավորված անձը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն, ուղեկցողներին կամ այլ անձանց.
2) ուղեկցման օրը եղանակային պայմաններն անբարենպաստ են.
3) առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ձերբակալված կամ կալանավորված անձը:
10. Ուժեղացված պահակախումբը ձևավորվում է հետևյալ հաշվարկով՝
1) 1 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 3 ուղեկցող.
2) 2-4 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 6 ուղեկցող.
3) 5-6 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 8 ուղեկցող.
4) 7-8 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 10 ուղեկցող.
5) 9-10 ձերբակալված կամ կալանավորված անձի համար` 12 ուղեկցող:
11. Եթե ուղեկցող պահակախումբը բաղկացած է 6 և ավելի ուղեկցողներից, ապա նշանակվում է ուղեկցող պահակախմբի ավագի օգնական:
2. ՈՒՂԵԿՑՄԱՆ ՏԵՂԱԴԻՐԸ, ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԻՈՏՆ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ
12. Ուղեկցումներն իրականացվում են տեղադիրների համաձայն (N 8 ձև), որոնք մշակվում են ուղեկցող ստորաբաժանման հրամանատարի կողմից, համաձայնեցվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության (մարզային վարչության) պետի ծառայության գծով տեղակալի հետ և հաստատվում Երևան քաղաքի վարչության (մարզային վարչության) պետի կողմից:
13. Ուղեկցման երթուղիները մշակելիս նախապատվությունը տրվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների նվազ ծանրաբեռնվածությամբ փողոցներին:
14. Եթե դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործման նպատակով ՁՊՎ-ների, քրեակատարողական հիմնարկների և դատարանների միջև ուղեկցումը կարող է իրականացվել միևնույն պահակախմբի կողմից:
15. Չորս և ավելի ժամ տևողությամբ (երկարատև) ուղեկցման ընթացքում, որը ներառում է ուղեկցման ճանապարհը կամ դատավարական գործողությունը, ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է սննդով, որը հատկացնում է համապատասխանաբար ՁՊՎ-ն կամ քրեակատարողական հիմնարկը:
16. Ձերբակալված կամ կալանավորված անձինք հետիոտն, օրենքով նախատեսված դեպքերում՝ ձեռնաշղթաների կիրառմամբ, ուղեկցվում են (N 1 ձև)՝
1) հատուկ տրանսպորտային միջոցից մինչև դատարանի խցերը, իսկ արտագնա դատական նիստերի դեպքում՝ մինչև կալանավորված անձանց պահելու համար նախատեսված սենյակները և հետադարձ ուղղությամբ.
2) դատարանի խցերից մինչև դատական նիստերի դահլիճ և հետադարձ ուղղությամբ:
17. Ուղեկցման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում, երբ սեփական ուժերով հնարավոր չէ ապահովել ձերբակալված կամ կալանավորված անձի հուսալի պահպանությունը, պահակախմբի ավագը դիմում է ոստիկանության մոտակա տարածքային բաժին, որի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ձերբակալված կամ կալանավորված անձանց իր տրամադրության տակ գտնվող ուժերով և միջոցներով բաժնի ենթակայությամբ գործող ՁՊՎ տեղափոխելու համար:
3. ՈՒՂԵԿՑՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Ուղեկցող ստորաբաժանումների անմիջական ղեկավարումն իրականացնում են ուղեկցող ստորաբաժանումների հրամանատարները, իսկ ծառայության կազմակերպման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալները և լիազորված վերադաս պաշտոնատար անձինք:
19. Ուղեկցող պահակախումբը պետք է լինի համազգեստով և զինված:
20. Օպերատիվ իրավիճակից և առաջադրված խնդրի կատարման առանձնահատկություններից ելնելով՝ հաշվեցուցակային զենքի և հատուկ միջոցների տեսակը որոշում է ուղեկցող ստորաբաժանման հրամանատարը:
21. Հաշվեցուցակային զենքը և հատուկ միջոցներն ուղեկցողը գործադրում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով:
22. Ձերբակալված կամ կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոցների խցերում տեղաբաշխելու ժամանակ ուղեկցողը հաշվեցուցակային զենքը հանձնում է պահակախմբի ավագին:
23. Յուրաքանչյուր ուղեկցող պարտավոր է ունենալ հաշվեցուցակային զենք, կայծային պարպիչ, արցունքաբեր գազ, ձեռնաշղթաներ և սուլիչ, իսկ պահակախմբի ավագը` նաև դյուրակիր մետաղաորսիչ, վիրակապային փաթեթ, փաստաթղթերի պայուսակ և դյուրակիր ռադիոկայան:
24. Ուղեկցման առանձնահատկություններից ելնելով՝ պահակախմբին կարող են տրամադրվել նաև ռետինե մահակներ, դյուրակիր ռադիոկայաններ, էլեկտրամեգաֆոններ, էլեկտրալապտերներ, տեղագրական քարտեզներ, կողմնացույցներ և հեռադիտակներ:
25. Ուղեկցող պահակախմբերը երթուղի դուրս գալուց առաջ հրահանգավորվում են ուղեկցող ստորաբաժանման հրամանատարի կամ նրա տեղակալի կողմից, որին մասնակցում է ստորաբաժանման օպերատիվ հերթապահը, իսկ տարածքային մարմիններում տեղակայված ուղեկցող ստորաբաժանումների կառուցվածքային միավորները հրահանգավորվում են այդ միավորի հրամանատարի կողմից, որին մասնակցում են ոստիկանության տարածքային մարմնի պետի ծառայության գծով տեղակալը և օպերատիվ հերթապահը:
26. Ուղեկցող ստորաբաժանման հրամանատարն ուղեկցող պահակախումբ ձևավորելիս պարտավոր է՝
1) որոշել ուղեկցող պահակախմբի խնդիրները, դրանց կատարման եղանակներն ու ժամկետները, ուղեկցող պահակախմբի և ուղեկցող ստորաբաժանման միջև կապի պարբերականությունը.
2) որոշել պահակախմբի կազմը, նշանակել ավագ և պահակախումբը գրանցել վերակարգերի ծառայության մատյանում.
3) որոշել ուղեկցման երթուղին և նախապատրաստել ուղեկցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
4) որոշել պահակախմբի զինվածությունը և հատուկ միջոցների տեսակները.
5) հրահանգավորել ուղեկցող պահակախումբը և վերահսկել ծառայության իրականացումը:
27. Ուղեկցող ստորաբաժանման օպերատիվ հերթապահը (մարզերում` ոստիկանության տարածքային մարմնի օպերատիվ հերթապահը).
1) մասնակցում է ուղեկցող պահակախմբի հրահանգավորմանը.
2) ապահովում է ուղեկցումների օպերատիվ ղեկավարումը և մշտական կապի մեջ է գտնվում պահակախմբի հետ.
3) ուղեկցող պահակախմբին ապահովում է հաշվեցուցակային զենքով, ռազմամթերքով, կապի ու հատուկ միջոցներով, հետևում ծառայության ավարտից հետո դրանց ժամանակին և ամբողջությամբ վերադարձնելուն:
28. Ուղեկցող պահակախմբի ավագը՝
1) ՁՊՎ-ի հերթապահին կամ քրեակատարողական հիմնարկի հաշվառման բաժին է ներկայացնում ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցելու մասին հայտը կամ գրավոր հանձնարարությունը.
2) ստանում է սույն կարգով նախատեսված՝ ուղեկցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կապի և հատուկ միջոցները, կազմակերպում դրանց ճիշտ օգտագործումը.
3) տիրապետում է ուղեկցման երթուղու առանձնահատկություններին, կազմակերպում է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետիոտն և հատուկ տրանսպորտային միջոցով ուղեկցումը, այդ ընթացքում ապահովում է նրանց անվտանգությունը (NN 1 և 5 ձևեր).
4) ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկության, նրանց իրերի զննության, ինչպես նաև հատուկ տրանսպորտային միջոցի խցերում տեղաբաշխելու ընթացքում պահպանության է վերցնում այդ աշխատանքներն իրականացնող ուղեկցողների հաշվեցուցակային զենքերը.
5) ուղեկցողներին նախապատրաստում է առաջադրանքի կատարմանը, իր իրավասության սահմաններում նրանց տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ.
6) ապահովում է ուղեկցողների միջև համագործակցությունը.
7) ուղեկցման ընթացքում պահակախմբի որևէ ծառայողի առողջական վիճակի վատթարացման կամ վնասվածք ստանալու դեպքում անհապաղ զեկուցում է վերադասության կարգով և միջոցներ ձեռնարկում նշված ծառայողին փոխարինելու կամ նրա պարտականությունները մեկ այլ ուղեկցողի հանձնարարելու ուղղությամբ.
8) ուղեկցման հիմնական երթուղում իրավիճակի բարդացման դեպքում անցնում է պահեստային երթուղու՝ դրա մասին անհապաղ տեղեկացնելով ուղեկցող ստորաբաժանման հերթապահին.
9) ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստի դեպքում դրա մասին անհապաղ հայտնում է վերադասության կարգով և կազմակերպում նրա հետապնդումը:
29. Ուղեկցող պահակախմբի ավագին արգելվում է սույն կարգով չնախատեսված գործողություններ կատարելը, պահակախումբն անհարկի թողնելը` բացառությամբ հիվանդության կամ վնասվածք ստանալու դեպքերի, ինչի մասին անհապաղ տեղեկացնում է ուղեկցող ստորաբաժանման հերթապահին: Այս դեպքում ուղեկցող պահակախմբի ավագն ուղեկցումը թողնում է միայն ուղեկցող ստորաբաժանման օպերատիվ հերթապահի կողմից իրեն փոխարինող նշանակելուց հետո:
30. Ուղեկցող պահակախմբի ավագի օգնականը ենթարկվում է պահակախմբի ավագին և՝
1) հետևում է օգտագործվող նյութատեխնիկական միջոցների վիճակին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կատարում է ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկություն և նրանց իրերի զննություն: Արգելված իրեր, առարկաներ կամ արտաքին զննության արդյունքում մարմնական վնասվածքներ հայտնաբերելու կամ դրա մասին ձերբակալված կամ կալանավորված անձից տեղեկանալու դեպքում կազմել արձանագրություն (N 2 ձև).
3) կատարում է պահակախմբի ավագի հանձնարարությունները.
4) պահակախմբի ավագի բացակայության կամ նրա կողմից պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:
31. Ուղեկցողը ենթարկվում է պահակախմբի ավագին, իսկ նրա բացակայության դեպքում՝ օգնականին և՝
1) գտնվում է նշանակված վայրում և առանց թույլտվության չի լքում այն.
2) ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ լինում է հարգալից.
3) կանխում է ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից իրավախախտումների կատարումը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պահակախմբի ավագի հանձնարարությամբ կատարում է ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկություն և նրանց իրերի զննություն: Արգելված իրեր, առարկաներ կամ արտաքին զննության արդյունքում մարմնական վնասվածքներ հայտնաբերելու, կամ դրա մասին ձերբակալված կամ կալանավորված անձից տեղեկանալու դեպքում կազմում է արձանագրություն (N 2 ձև).
5) երկխոսության մեջ չի մտնում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ՝ բացառությամբ շարժման կարգի և ուղեկցման ժամանակ վարքագծի կանոնների վերաբերյալ հրահանգներ տալու դեպքերի.
6) ձերբակալված կամ կալանավորված անձանցից չի ստանում և նրանց չի փոխանցում կողմնակի իրեր, առարկաներ.
7) ուղեկցման երթուղու և նրա վերջնակետի մասին չի տարածում տեղեկություններ.
8) կատարում է ուղեկցման հետ կապված պահակախմբի ավագի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա օգնականի հանձնարարությունները:
32. Ուղեկցումը հատուկ տրանսպորտային միջոցով իրականացնելու դեպքում ուղեկցող պահակախմբի կազմի մեջ ընդգրկվում է ոստիկան-վարորդը, որը ենթարկվում է պահակախմբի ավագին (նրա օգնականին) և պատասխանատու է հատուկ տրանսպորտային միջոցի անխափան շահագործման համար: Ոստիկան-վարորդը՝
1) ուսումնասիրում է ուղեկցման երթուղին և դրա առանձնահատկությունները.
2) ձերբակալված կամ կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց առաջ անձամբ կատարում է խցերի զննություն.
3) ապահովում է հատուկ տրանսպորտային միջոցի սարքին վիճակը և պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները.
4) թափքում գտնվող ուղեկցողներից ազդանշան ստանալու դեպքում անմիջապես կանգնեցնում է ավտոմեքենան.
5) հատուկ տրանսպորտային միջոցի խցիկից դուրս գալիս անջատում է շարժիչը, բանալիները պահում է իր մոտ, ձերբակալված կամ կալանավորված անձանց իջեցնելիս կամ նստեցնելիս ուշադիր հետևում է նրանց վարքագծին.
6) ուղեկցման ամբողջ ընթացքում իրեն ամրակցված հատուկ տրանսպորտային միջոցը պահում է հսկողության տակ.
7) հատուկ տրանսպորտային միջոցի վարումը չի փոխանցել այլ անձի՝ բացառությամբ սույն կարգի 28-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի:
4. ՈՒՂԵԿՑՄԱՆ (ՊԱՀՊԱՆՄԱՆ) ՀԻՄՔԵՐԸ
33. Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահանջվող վայր ուղեկցումը (պահպանությունը) իրականացվում է քրեական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի հայտի հիման վրա: Կալանավորված անձանց դատարաններ ուղեկցելու մասին հայտերն ուղարկվում են նշանակված դատական նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ: Եթե դատարանի շենքը և քրեակատարողական հիմնարկը գտնվում են տարբեր բնակավայրերում, որոնց միջև սույն կարգի երկրորդ գլխի համաձայն ուղեկցման երթուղի հաստատված չէ, ապա ուղեկցման մասին հայտն ուղարկվում է առնվազն 7 օր առաջ:
34. Հայտի մեկ օրինակն ուղարկվում է ուղեկցող ստորաբաժանում, մյուսը` ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ: Ուղեկցող ստորաբաժանմանն առձեռն տրամադրվում է գրավոր հանձնարարության երկու օրինակ, որոնցից մեկն ուղեկցող ստորաբաժանման կողմից հանձնվում է ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ:
35. Անձին ձերբակալելու կամ կալանավորելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմնի գտնվելու կամ այլ վայրում ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությամբ անհետաձգելի քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում ուղեկցումը (պահպանությունը) իրականացվում է առանց հայտի և անհապաղ՝ քրեական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ոստիկանության տարածքային մարմնին տրված գրավոր հանձնարարության հիման վրա:
36. Քրեական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հայտը կամ գրավոր հանձնարարությունը տրվում է տարածքային ենթակայության կարգով: Ուղեկցումների արդյունավետությունը բարձրացնելու և հատուկ տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործման նպատակով դրանք կարող են տրվել նաև այլ տարածքի ուղեկցող ստորաբաժանմանը:
37. Հայտում կամ գրավոր հանձնարարությունում նշվում են ձերբակալված կամ կալանավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ինչ հանցագործության կատարման մեջ է կասկածվում կամ մեղադրվում, այն ՁՊՎ-ի կամ քրեակատարողական հիմնարկի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ պահվում է այդ անձը, ՁՊՎ-ի, քրեակատարողական հիմնարկի, դատարանի կամ դատավարական գործողությունների կատարման վայրի, փորձաքննության կենտրոնի, բժշկական հաստատության անվանումը և գտնվելու վայրը, ուր ուղեկցվելու է ձերբակալված կամ կալանավորված անձը, նրան պահանջվող վայր ներկայացնելու օրը և ժամը, ինչպես նաև հայտը կամ գրավոր հանձնարարությունը ներկայացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, նրա հետ անմիջական կապի հեռախոսահամարը:
38. Ուղեկցման մասին հայտում նշված, ինչպես նաև գրավոր հանձնարարությամբ տրված ժամկետների պահպանումն ապահովվում է ՁՊՎ-ների, քրեակատարողական հիմնարկների և ուղեկցող ստորաբաժանումների պատշաճ փոխհամագործակցությամբ:
39. ՁՊՎ-ում կամ քրեակատարողական հիմնարկում ստացված հայտը կամ գրավոր հանձնարարությունը հիմք է հանդիսանում ձերբակալված կամ կալանավորված անձին (անձանց) ուղեկցող պահակախմբին հանձնելուն նախապատրաստելու համար:
40. Ուղեկցող ստորաբաժանման ծանրաբեռնվածության պատճառով ուղեկցման անհնարինության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, արգելանքի կամ կալանքի տակ պահելու՝ օրենքով սահմանված ժամկետները չխախտելու նպատակով ձերբակալված կամ կալանավորված անձինք կարող են ուղեկցվել ոստիկանության տարածքային մարմնի պետի հրամանով ստեղծված պահակախմբի միջոցով` ծառայողական ավտոմեքենայով՝ պահպանելով սույն կարգի պահանջները: Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է տեղավորվի ծառայողական ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ երկու ուղեկցողների միջև, ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում ձեռնաշղթաները հագցվում են առջևի դիրքից կամ ձեռնաշղթայի մեկ ճարմանդն ուղեկցողի ձեռքից:
41. Ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցման ընդունելիս նրանց անձնական գործերը դրվում են փակ ծրարի մեջ, որին փակցվում է համապատասխան տեղեկանք (N 3 ձև): Անձնական գործերը հանձնվում են ուղեկցող պահակախմբի ավագին:
42. ՁՊՎ-ից կամ քրեակատարողական հիմնարկից հայտի կամ հանձնարարության հիման վրա ձերբակալված կամ կալանավորված անձանց դատարան ուղեկցելիս ՁՊՎ-ներում կամ քրեակատարողական հիմնարկներում կազմվում և ուղեկցող պահակախմբի ավագին է հանձնվում ուղեկցական ցուցակ՝ 2 օրինակից (N 4 ձև): Ձերբակալված կամ կալանավորված անձանց դատարանի խցերում տեղավորելուց հետո ուղեկցական ցուցակի 2 օրինակները փոխանցվում են դատարանի աշխատակազմի ղեկավարին: Դատաքննության ավարտից հետո, ձերբակալված կամ կալանավորված անձին ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու դեպքում դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան նշագրումով ուղեկցական ցուցակի մեկ օրինակը ձերբակալված կամ կալանավորված անձանց վերադարձնելիս, հանձնվում է ՁՊՎ-ին կամ քրեակատարողական հիմնարկին, իսկ մյուս օրինակը մնում է ուղեկցող ստորաբաժանումում:
43. Եթե նույն պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխվում են տարբեր հասցեներ ուղեկցվող ձերբակալված կամ կալանավորված անձինք, ապա կազմվում են առանձին ուղեկցական ցուցակներ` տեղափոխման հասցեների թվով:
44. Հայտի կամ հանձնարարության կատարման անհնարինության դեպքում ուղեկցող ստորաբաժանման հրամանատարը դրա մասին անհապաղ իրազեկում է հայտը կամ գրավոր հանձնարարությունը ներկայացրած պաշտոնատար անձին:
5. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ
45. Ձերբակալված կամ կալանավորված անձինք ուղեկցման ընդունվում են մեկ-մեկ, որի ընթացքում պարտադիր հարցում է կատարվում նրանց առողջական վիճակի մասին: Ձերբակալված կամ կալանավորված անձի ինքնազգացողության վատացման, հիվանդության առկայության կամ արտաքին զննության արդյունքում մարմնական վնասվածքներ հայտնաբերելու, ինչպես նաև ակնհայտ հղիության նշաններ ունեցող կանանց ուղեկցման ընդունելու դեպքերում հրավիրվում է բուժաշխատող: Բուժզննության արդյունքների, ինչպես նաև բուժաշխատողի կողմից ուղեկցումը թույլատրելու կամ արգելելու մասին գրառում է կատարվում անձնական գործում և ուղեկցական ցուցակի «Ծանոթագրություն» սյունակում (N 4 ձև):
46. Ուղեկցման ենթակա չեն`
1) առանց սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, որոնց վերաբերյալ կազմված փաստաթղթերում հայտնաբերվել են անճշտություններ.
2) հիվանդները կամ հղի կանայք, որոնց բուժաշխատողն արգելել է տեղափոխել.
3) եղանակային պայմաններին անհամապատասխան հագնված անձինք:
47. Ուղեկցող պահակախումբն ապահովվում է առաջին բժշկական օգնության դեղարկղով: Պահակախմբի յուրաքանչյուր ուղեկցող պետք է կարողանա ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:
48. Ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակի ուղեկցման ընթացքում վատանալու դեպքում պահակախմբի ավագը դրա մասին անհապաղ հայտնում է ուղեկցող ստորաբաժանման և ոստիկանության տարածքային մարմնի օպերատիվ հերթապահներին, միաժամանակ ձերբակալված կամ կալանավորված անձին տեղափոխում է մոտակա բժշկական հաստատություն՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով ոստիկանության տարածքային մարմնի կամ շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցները և այդ անձանց պահպանության հանձնում ոստիկանության տարածքային մարմնի ծառայողներին:
49. Ուղեկցող ստորաբաժանման օպերատիվ հերթապահը ձերբակալված կամ կալանավորված անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին հայտնում է քրեակատարողական հիմնարկի հերթապահին, դատարանի աշխատակազմի ղեկավարին, քրեական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին:
50. Բժշկական հաստատության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային մարմնի ծառայողները ձերբակալված կամ կալանավորված անձի պահպանությունը բժշկական հաստատությունում իրականացնում են մինչև այդ անձի հետագա պահպանության հարցի վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից լուծվելը:
51. Բժշկական հաստատությունից ձերբակալված կամ կալանավորված անձի ուղեկցումը որոշված վայր իրականացվում է վարույթն իրականացնող պաշտոնատար անձի նոր հայտի կամ գրավոր հանձնարարության հիման վրա:
6. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ
52. Ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացվում են խցերով առանձնացված, նստատեղերով ապահովված, ռադիոկապով, բարձրախոսով, լուսաձայնային սարքավորումներով կահավորված և միասնական գունագրաֆիկ երանգավորում ունեցող հատուկ տրանսպորտային միջոցով՝ բացառությամբ սույն կարգի 40-րդ կետում նշված դեպքերի:
53. Հատուկ տրանսպորտային միջոցը պետք է լինի սարքին և լիցքավորված: Անսարք տրանսպորտային միջոցով ուղեկցում իրականացնելն արգելվում է:
54. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանի, քրեակատարողական հիմնարկի, ՁՊՎ-ի, փորձաքննության կենտրոնի, բժշկական հաստատության, վարույթն իրականացնող մարմնի մուտքին հնարավորինս մոտ: Տվյալ հիմնարկի բակի՝ պարսպապատ լինելու դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձանց տեղափոխումն իրականացվում է պարիսպների դարպասները փականով փակելուց հետո:
55. Դատարանի շենքից դուրս` դատական նիստերի կամ դատավարական գործողությունների ժամանակ հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է տվյալ վայրին հնարավորինս մոտ:
56. Պահակախմբի ավագը, մինչև ձերբակալված կամ կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելը, ստուգում է թափքի վիճակը, լուսավորությունը, խոսակցական սարքավորման, կապի միջոցների, օդափոխության, դռների և խցերի փականների սարքին լինելը, նստարանների և այլ սարքավորումների ամրացվածությունը, հեռացնում է այն առարկաները, որոնք կարող են օգտագործվել փախուստի կամ հարձակման համար և վերացնում հայտնաբերված թերությունները:
57. Ձերբակալված կամ կալանավորված անձինք շարքով մեկ-մեկ մոտեցվում են մեքենայի թափքի դռանը, պահակախմբի ավագը նրանց ուղարկում է թափք` ստուգելով անուն-ազգանուններով և բարձրաձայն հաշվելով: Միաժամանակ, ուղեկցողներից մեկը, առանց հաշվեցուցակային զենքի, պահակախմբի ավագի հրահանգներով նրանց տեղավորում է խցերում` բարձրաձայն կրկնելով հաշիվը: Մյուս ուղեկցողներն ապահովում են գործընթացի անվտանգությունը՝ բացառելով կողմնակի անձանց կուտակումները:
58. Ձերբակալված կամ կալանավորված անձանց տեղավորում են հատուկ տրանսպորտային միջոցի թափքի խցերում` անհրաժեշտության դեպքում ապահովելով նրանց անջատ պահելու պահանջը:
59. Ձերբակալված կամ կալանավորված տղամարդկանց և կանանց, ինչպես նաև անչափահասների ուղեկցումն իրականացվում է միմյանցից անջատ: Առանձին և միմյանցից անջատ են ուղեկցվում նաև տուբերկուլյոզով, վարակիչ կամ հոգեկան հիվանդություններով տառապող անձինք: Վարույթն իրականացնող պաշտոնատար անձի որոշմամբ, քննության շահերից ելնելով, ձերբակալված կամ կալանավորված անձը կարող է փոխադրվել ձերբակալված կամ կալանավորված այլ անձանցից անջատ:
60. Ձերբակալված կամ կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոցում տեղավորելուց հետո պահակախմբի ավագն ստուգում է նրանց անջատ պահելու պահանջի կատարումը, տալիս է հրահանգներ նրանց տեղաբաշխելու մասին և զբաղեցնում իր տեղը վարորդի կողքին: Խցերի բանալիները պահվում են պահակախմբի ավագի մոտ:
61. Հատուկ տրանսպորտային միջոցի խցերն ուղեկցման ընթացքում պետք է լինեն լուսավորված:
62. Ուղեկցման ընթացքում ուղեկցողը հետևում է ձերբակալված կամ կալանավորված անձանց վարքագծին՝ թույլ չտալով նրանց աղմկել, ծխել, փչացնել թափքի սարքավորումները, խոսել մյուս խցերում գտնվողների հետ: Նշված պահանջները չկատարելու դեպքում ուղեկցողը կանգառի ազդանշան է տալիս ավագին և նրա հետ միասին միջոցներ ձեռնարկում խախտումները կանխելու և վերացնելու ուղղությամբ:
63. Եթե ուղեկցումը գերազանցում է 3 ժամը, ձերբակալված կամ կալանավորված անձի ցանկությամբ նրան հնարավորություն է տրվում մինչև 10 րոպե տևողությամբ հոգալու բնական կարիքները: Կանգառների ընթացքում, բաց տեղանքում և շինությունների մոտ ձերբակալված կամ կալանավորված անձանց պահպանումն իրականացվում է սահմանված կարգի համաձայն (N 6 ձև):
64. Կանգառների ժամանակ պահակախմբի ավագը հետևում է անվտանգությանը: Ոստիկան-վարորդը մնում է հատուկ տրանսպորտային միջոցի խցիկում և չի անջատում շարժիչը: Ձերբակալված կամ կալանավորված անձինք դուրս են բերվում մեկ-մեկ՝ օրենքով նախատեսված դեպքերում ձեռնաշղթայով և երկու ծառայողի ուղեկցությամբ, որից հետո խցի դռները բանալիով փակվում են:
65. Առատ ձյան, բնական և տեխնածին աղետների, -30 C0-ից ցածր ջերմաստիճանի դեպքերում, ինչպես նաև 2 ժամից ավելի ճանապարհին գտնվելիս, երբ շարժումը դժվարանում է, պահակախմբի ավագը ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնում է ոստիկանության մոտակա տարածքային բաժնի ՁՊՎ: Դրա մասին անհապաղ զեկուցվում է ուղեկցող ստորաբաժանման օպերատիվ հերթապահին, որն էլ իր հերթին տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի հերթապահին, դատարանի աշխատակազմի ղեկավարին, վարույթն իրականացնող պաշտոնատար անձին:
66. Սույն կարգի 65-րդ կետում նշված հանգամանքները վերանալուց հետո ուղեկցող պահակախումբն առաջնորդվում է ուղեկցող ստորաբաժանման հրամանատարի հրահանգների համաձայն:
7. ՈՒՂԵԿՑՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
67. Ուղեկցող ստորաբաժանման կողմից տվյալ դատարանն սպասարկման ընդունելու դեպքում ուղեկցող ստորաբաժանման հրամանատարի և դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից կազմվում է դատարանի շենքային պայմանների հետազոտման ակտ, որում նշվում են՝
1) դատարանի և ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման անվանումները և դրանց գտնվելու վայրի հասցեները.
2) դատական նիստերի դահլիճների, ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու խցերի նկարագիրը, դրանց ապահովվածությունը պահնորդաազդանշանային համակարգով, անվտանգության միջոցներով (վագոնային տիպի փականներ, ոտնաշղթաներ և այլն).
3) տեղեկություններ դատարանի բակի պարսպապատ լինելու մասին.
4) դատարանի խցերից մինչև դատարանի դահլիճ և հետադարձ ուղղությամբ ուղեկցելու երթուղիները.
5) դատարանի դահլիճում ուղեկցող ստորաբաժանման ծառայողների և դատական կարգադրիչների փոխհամագործակցությունը.
6) հայտնաբերված թերությունները և դրանք վերացնելու ժամկետները:
68. Ակտի մեկ օրինակը դատարանի աշխատակազմի ղեկավարի և ուղեկցող ստորաբաժանման հրամանատարի ստորագրությամբ ուղարկվում է ոստիկանության Երևան քաղաքի (մարզային) վարչություն, իսկ մյուսը՝ դատարանի նախագահին՝ առկա թերությունների վերացումը վերահսկելու համար:
69. Պահակախումբն ուղեկցող ստորաբաժանման տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի ձերբակալված կամ կալանավորված անձանց դատարան հասցնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:
70. Դատարան ժամանելով՝ պահակախմբի ավագը դատարանի աշխատակազմի ղեկավարին հայտնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց բերելու մասին, որից հետո ձերբակալված կամ կալանավորված անձինք ուղեկցվում են վերջիններիս պահելու համար նախատեսված դատարանի խցերը: Նախքան նշված անձանց խցերում տեղավորելը, խցերը պարտադիր կերպով զննվում են:
71. Ուղեկցող ստորաբաժանման ծառայողները դատարանի դահլիճում ծառայությունը կազմակերպում են օրինակելի սխեմայի համաձայն (N 7 ձև):
72. Դատական նիստերի ընթացքում հասարակական կարգն ու դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դատարանի միջնորդությամբ կամ, ըստ անհրաժեշտության, նախապես մշակվում և գործի է դրվում հատուկ պլան, որը նախատեսում է ուժեղացված տարբերակով ծառայության կազմակերպում, պահակետերի և վերակարգերի նշանակում, ուժերի և միջոցների հաշվարկ, ինչպես նաև դատարանի դահլիճում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների ներկայություն: Հատուկ պլանը մշակում է ուղեկցող ստորաբաժանման հրամանատարը: Դատարանի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո այն հաստատում է ոստիկանության Երևան քաղաքի (մարզային) վարչության պետը:
73. Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս գտնվող քրեակատարողական հիմնարկներից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի հայտերով ուղեկցումները մինչև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ապահովում են ոստիկանության մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումները, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան` ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակը: Վերաքննիչ դատարանում, դատաքննության ավարտից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավորված անձանց հետ ուղեկցումներն իրականացվում են ոստիկանության մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների կողմից` սույն կետով սահմանված կարգով:
8. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ
74. Դատավարական գործողությունների իրականացման վայրում ուղեկցողները պարտավոր են գտնվել ձերբակալված կամ կալանավորված անձանց կողքին: Անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ցուցումով ձերբակալված կամ կալանավորված անձանց պահպանությունը նշված գործողությունների կատարման ժամանակահատվածում կարող է իրականացվել ոստիկանության տարածքային մարմնի ծառայողների կողմից: Դատավարական գործողությունների ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձինք օրենքով նախատեսված դեպքերում ուղեկցվում են ձեռնաշղթաներով:
75. Շինություններում դատավարական գործողություններ կատարելու ժամանակ, ձերբակալված կամ կալանավորված անձանց հավանական փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի մի մասը տեղաբաշխվում է շինության պատուհանների և դռների մոտ:
76. Դատավարական գործողություններն ավարտելու կամ հաջորդող օրերին դրանց անցկացումը շարունակելու անհրաժեշտության մասին վարույթն իրականացնող պաշտոնատար անձն ուղեկցման հայտում կատարում է համապատասխան նշում և հաստատում ստորագրությամբ, որը հիմք է հանդիսանում ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցման գործընթացն ավարտելու կամ հետագա օրերին՝ առանց նոր հայտ ներկայացնելու, ուղեկցումը շարունակելու համար: Այդ դեպքերում ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում և պահվում է ոստիկանության մոտակա տարածքային բաժնի ՁՊՎ-ում:
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ՀԵՏԻՈՏՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ
Ձև N 2
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն
Անձնական խուզարկության ԵՎ ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
« » ________ 20 թ. |
ժամը _______ |
Ես`______________________________________________________________________
(արձանագրություն կազմողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)
________________________________________________________________________
(խուզարկության և զննության վայրը)
Խուզարկեցի և զննեցի __________________________________________________________
(խուզարկվողի տվյալները)
________________________________________________________________________
Արդյունքները
Անձնական խուզարկության և իրերի զննության ընթացքում հայտնաբերված արգելված առարկաները, իրերը և մարմնական վնասվածքները
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________
(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)
Անձնական խուզարկությանը և իրերի զննությանը մասնակցեցին
1. _______________________________________________ |
___________________ |
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
2. _______________________________________________ |
___________________ |
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Արձանագրությանը ծանոթացա, համաձայն եմ (խուզարկության ենթարկվածի ստորագրությունը) |
______________________________ |
դարձերեսը
Արձանագրությանը համաձայն չլինելու դեպքում անձնական խուզարկության և իրերի զննության ենթարկվածի հայտարարությունները և առարկությունները
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
(ստորագրությունը)
« »___________20 թ.
Ձև N 3
|
____________________________________________________________ (տեղեկանքը կազմող մարմնի անվանումը) |
« »__________20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ N __________
1. Ձերբակալված և կալանավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը
___________________________________________________________________________________
2. Ծննդյան տարեթիվը, վայրը __________________________________________________________
3. Ուր է ուղարկվում __________________________________________________________________
(դատարանը, քրեակատարողական հիմնարկը, ՁՊՎ, դատավարական գործողությունների կատարման վայրը, փորձաքննության կենտրոնը, բժշկական հաստատությունը)
___________________________________________________________________________________
4. Ուղեկցման հիմքը _________________________________________________________________
5. Տեղեկություններ դատվածության մասին ________________________________________________
6. Ինչ հոդվածով է կասկածվում (մեղադրվում)
___________________________________________________________________________________
7. Պահանջվում է արդյոք ուժեղացված պահակախումբ և ինչու
_________________________________________________________________
8. Բուժաշխատողի տեղեկանքը _____________________________________________________
(առողջ է, հիվանդ է տուբերկուլյոզով կամ վարակիչ հիվանդությամբ, հոգեկան հիվանդ է, հաշմանդամ է, կարող է արդյոք առանց բուժաշխատողի տեղափոխվել)
______________________________________________________________________
Բուժաշխատող __________________________________ |
___________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Պետ ____________________________________ |
___________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ. |
Ծանոթագրություն: Տեղեկանքը լրացվում է միայն թանաքով, ընթեռնելի (պարզ, հստակ) և առանց բառերի կրճատման: Բոլոր հարցերը պետք է ամբողջովին լուսաբանվեն: Փաթեթի բացման դեպքում տեղեկանքը կցվում է անձնական գործին: Փախուստի հակում ունեցողների տեղեկանքի վրա պետք է նշվի «Հակված է փախուստի` «ՀՓ» մակագրությունը:
Ձև N 4
ՈՒ Ղ Ե Կ Ց Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(քրեակատարողական հիմնարկի, ՁՊՎ-ի անվանումը)
ՈՒՂԵԿՑՄԱՆ ՀԻՄՔԸ
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
հ/հ |
Անձնական գործի համարը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան տարեթիվը |
Քրեական օրենսգրքի հոդվածը, որով կասկածվում կամ մեղադրվում է |
Ծանոթագրություն |
|
2 |
3 |
4 |
5 |
6 |
Կ.Տ.
Քրեակատարողական հիմնարկի (ՁՊՎ-ի) պետ ___________________________________
(ստորագրությունը, կոչումը, անունը, ազգանունը) |
Ցուցակում նշված կալանավորված անձանց`_____ մարդ և նրանց ____ հատ անձնական գործերն ընդունեց
Պահակախմբի ավագ |
_________________________________________ |
(ստորագրությունը, կոչումը, անունը, ազգանունը) |
Ցուցակում նշված կալանավորված անձանց և նրանց անձնական գործերն ընդունեց
_______________________________________________
(ընդունողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
« »________ 20 թ.
Դատարանի աշխատակազմի ղեկավար _______________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
« »________ 20 թ.
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ս Խ Ե Մ Ա
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Օրինակելի նմուշ
Ձև N 8
(Գաղտնի է լրացված վիճակում)
Տ Ե Ղ Ա Դ Ի Ր
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ_____________________ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
(տարածքի անվանումը) |
ՈՒՂԵԿՑՈՂ___________________________
(գումարտակ, դասակ, ջոկ) |
201 թ.
օր._____
(Գաղտնի է լրացված վիճակում)
«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»
ՀՀ ոստիկանության ________________Վարչության պետ,
ոստիկանության ___ կոչումը_____
__ստորագրությունը_____ Ա. Ազգանունը_
« »__________20 թ.
Տ Ե Ղ Ա Դ Ի Ր
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ_____________________ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
(տարածքի անվանումը) |
ՈՒՂԵԿՑՈՂ ___________________ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
(գումարտակը, դասակը, ջոկը) |
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» ՈՒՂԵԿՑՈՂ ____________________ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (գումարտակը, դասակը, ջոկը) ոստիկանության կոչումը _ ստորագրությունը__ Ա. Ազգանունը_ « »__________20 թ. Պետի ծԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ տեղակալ ոստիկանության _ կոչումը ստորագրությունը_ Ա. Ազգանուն « »__________20 թ.
1. Ուղեկցող ____________________սխեմատիկ կառուցվածքը
(գումարտակը, դասակը, ջոկը) |
Ուղեկցող ստորաբաժանման անձնակազմն ըստ հաստիքի -
Անձնակազմի թիվն ըստ խմբերի -
2. Սպասարկվող հիմնական ուղղությունները
3. Սպասարկվող հիմնական երթուղիները
Երթուղու |
Երթուղու անվանումը և ուղեգիծը |
Երթուղու |
Երթուղու |
1 |
2 |
3 |
4 |
1 |
|
GOOGLE MAPS |
|
2 |
|
GOOGLE MAPS |
4. Սպասարկվող լրացուցիչ (պահեստային) երթուղիները
Երթուղու համարը |
Երթուղու անվանումը և ուղեգիծը |
Երթուղու երկարությունը (կմ) |
Երթուղու |
1 |
2 |
3 |
4 |
1 |
|
||
2 |
|
5. ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Ուղեկ-ցող ստորա-բաժան-ման թվա-կազմը |
Հատուկ |
Սպառազինության տեսակը և քանակը |
Հատուկ և տեխնիկական միջոցների տեսակը և քանակը |
Կապի միջոցները | |||||||
մակ-նիշը |
պետ. համարա-նիշը |
ատրճա-նակ |
ինքնա-ձիգ ԱԿ-74 |
ռետինե մահակ |
ձեռնա-շղթա |
մետաղ-որսիչ |
կայծային պարպիչ |
արցունքա-բեր գազ |
դյուրակիր |
ավտո-ռադիո-կապ | |
|
6. ՈՒՂԵԿՑՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
1. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենք:
2. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք:
3. ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշմամբ հաստատված՝ ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգ:
7. ՈՒՂԵԿՑՄԱՆ ՏԵՂԱԴԻՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ուղեկցման տեղադիրը կազմվում է 3 օրինակից, որի առաջին օրինակը պահվում է ուղեկցող ստորաբաժանումում, երկրորդ օրինակն ուղարկվում է վերադաս տարածքային մարմին, իսկ երրորդը` ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչություն:
2. Մշակվելուց հետո տեղադիրները գաղտնիացվում են, որոնցում ներառվում են`
1) ուղեկցող ստորաբաժանման սխեմատիկ կառուցվածքը.
2) սպասարկվող հիմնական ուղղությունները.
3) սպասարկվող հիմնական երթուղիները (քարտեզները).
4) սպասարկվող լրացուցիչ (պահեստային) երթուղիները (քարտեզները).
5) ուժերի և միջոցների հաշվարկը.
6) ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը:
3. Տեղադիրում ճշգրտման ենթակա ուժերի և միջոցների հաշվարկը լրացվում է մատիտով: Ճշգրտումները կատարում է ուղեկցող ստորաբաժանման հրամանատարը՝ համաձայնեցնելով վարչության պետի ծառայության գծով տեղակալի հետ:
Ճշգրտումները կատարվում են, եթե`
1) ուղեկցող ստորաբաժանմանն ամրակցված զենքի, հատուկ միջոցների և հատուկ տրանսպորտային միջոցների քանակը փոփոխվել է.
2) ավելացել կամ պակասել են երթուղիները.
3) ստուգումների ժամանակ հայտնաբերվել են թերություններ կամ անճշտություններ:
4. Նոր տեղադիր կազմվում է`
1) եթե հրապարակվել են ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր կամ գործող ակտերում կատարվել են լրացումներ և փոփոխություններ.
2) եթե կատարվել են կառուցվածքային կամ կադրային փոփոխություններ.
3) տեղադիրը հաստատած պաշտոնատար անձի կամ նրա վերադաս ղեկավարի հանձնարարությամբ:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|