Գլխավոր տեղեկություն
Համար
N 1097-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1060
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1097-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 823-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի և Գեղարքունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «411,630.0» թիվը փոխարինել «316,211.4» թվով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «316,000.0» թիվը փոխարինել «212,021.4» թվով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «95,630.0» թիվը փոխարինել «104,190.0» թվով.

4) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին Արարատի մարզի Փոքր Վեդիի, Լուսառատի, Նոր կյանքի և Մրգավետի համայնքներում ներքին գազատարների կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում կատարել փոփոխություն` աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2016 թվականի դեկտեմբերի 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1097-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2016 թվականի

 օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

 

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

1

2

4

 

ԸՆԴԱՄԵՆԸ

212,021.4

 

 այդ թվում`

 

1.

Շենքերի և շինությունների շինարարություն

27,737.0

 

որից`

 

1.1.

Փոքր Վեդիի համայնքում ներքին գազատարերի կառուցում

9,614.6

1.2.

Լուսառատի համայնքում ներքին գազատարերի կառուցում

8,779.8

1.3.

Նոր կյանքի համայնքում ներքին գազատարերի կառուցում

3,908.2

1.4.

Մրգավետի համայնքում ներքին գազատարերի կառուցում

5,434.4

2.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

174,284.4

 

որից`

 

2.1.

Ջրահովտի համայնքի մանկապարտեզի վերանորոգում

12,427.5

2.2.

Նորաբացի համայնքի մանկապարտեզի խոհանոցի, սանհանգույցների և սպորտի դահլիճի վերանորոգում

6,049.5

2.3.

Ղուկասավանի համայնքի մանկապարտեզի վերանորոգում

6,936.7

2.4.

Դալարի համայնքի մանկապարտեզի վերանորոգում, բակի բարեկարգում

14,108.2

2.5.

Նոյակերտի համայնքի ճանապարհի վերանորոգում

9,400.0

2.6.

Բերդիկի համայնքի մշակույթի տան հիմնանորոգում

29,100.0

2.7.

Աբովյանի համայնքի մշակույթի տան բակի ասֆալտապատում

3,484.0

2.8.

Քաղցրաշենի համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում

21,623.5

2.9.

Այգեպատի համայնքի դպրոցի պատուհանների փոխարինում

8,717.8

2.10.

Բյուրավանի համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում, գազաֆիկացում, խաղահրապարակի բարեկարգում

9,468.9

2.11.

Բարձրաշենի համայնքի մանկապարտեզի խոհանոցի, լվացքատան, պահեստային մասի և պարիսպի վերանորոգում

3,583.8

2.12.

Արաքսավանի համայնքի 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում

19,014.3

2.13.

Շահումյանի համայնքի արվեստի դպրոցի ներքին հարդարման և տանիքի վերանորոգում

12,221.3

2.14.

Վեդի քաղաքի N 2 մանկապարտեզի տանիքի վերանորոգում

18,148.9

3.

Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

10,000.0

 

որից`

 

3.1.

Սուրենավանի համայնքի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում

3,000.0

3.2.

Աբովյանի համայնքի մշակույթի տան համար գույքի ձեռքբերում

4,000.0

3.3.

Բյուրավանի համայնքի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում

3,000.0

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1097-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2016 թվականի

 օգոստոսի 11-ի N 823-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

 

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

104,190.0

 

 այդ թվում`

 

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

92,820.0

 

որից`

 

1.1.

«Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մասնաշենքի տանիքի կառուցում

13,100.0

1.2.

«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ի հատակի վերանորոգում

12,350.0

1.3.

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգում

32,050.0

1.4.

Գավառ քաղաքի կետրոնական հրապարակի վերակառուցում

19,800.0

1.5.

Վահանի համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգում

5,820.0

1.6.

Մ4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգում և անցանելիության ապահովում

9,700.0

2.

Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

10,000.0

 

որից`

 

2.1.

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Վահան համայնքին աջակցության տրամադրում

5,000.0

2.2.

 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Սեմյոնովկայի համայնքին աջակցության տրամադրում

5,000.0

3.

Նախագծահետազոտական ծախսեր

1,370.0

 

որից`

 

3.1.

«Մարտունու հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մասնաշենքի տանիքի կառուցում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

300.0

3.2.

«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ի հատակի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

250.0

3.3.

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի շենքի տանիքի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

450.0

3.4.

Վահան համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

130.0

3.5.

Մ4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգում և անցանելիության ապահովում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

240.0

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1097-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1097-Ն որոշման