ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2016 թվականի N 1228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կնքել սույն որոշման N 4 հավելվածում ներառված ընկերությունների (այսուհետ՝ ընկերություններ) 100 տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրեր՝ հետևյալ հիմնական պայմաններով՝
1) բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը պայմանագրի կնքումից և ռեգիստրում մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների կատարման պահից.
2) բաժնեմասերի 100 տոկոսի ընդհանուր գինը կազմում է 3.356.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ըստ վճարումների կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարած ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի), նվազեցրած ընկերությունների վճարային պարտավորությունները, եթե այդպիսիք լինեն.
3) վաճառքի գինը վճարվում է պայմանագրի կնքումից և բաժնեմասերի հանձնում-ընդունումից հետո 10 բանկային օրվա ընթացքում.
4) պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվա դրությամբ ընկերության ակտիվների կազմում պետք է առկա լինի առնվազն 300.000 դրամ դրամական միջոցներ բանկային հաշվում, դադարեցված և վերջնահաշվարկը ավարտված պետք է լինեն ընկերությունների գովազդային, հաշվապահական, իրավաբանական և այլ խորհրդատվական ծառայությունների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսակապի, ինտերնետի և ապագայում ֆինանսական պարտավորություն առաջացնող ցանկացած երրորդ անձի հետ ընկերությունների առկա բոլոր պայմանագրերը.
5) ընկերությունների բաժնեմասերի սեփականատերերը պատասխանատվություն են կրում ընկերության բաժնեմասի վաճառքից հետո ի հայտ եկած՝ ընկերությունների ցանկացած վճարային պարտավորության համար, որը մինչև բաժնեմասի փոխանցումն առաջացել է ընկերությունների գործունեությունից.
6) բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի գրանցման ծախսերը կրում է վաճառող կողմը:
3. Հայաստանի Հանրապետությունը հավաստիացնում է վաճառողներին, որ ընկերությունների կանոնադրական կապիտալների 100 տոկոսի սեփականատեր ֆիզիկական անձ մասնակիցների կողմից բաժնեմասերի օտարումն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չէ՝ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի, իսկ բաժնեմասերի օտարումից մասնակիցների ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ըստ այդմ, գնորդ Հայաստանի Հանրապետության մոտ առկա չէ գնի վճարումներից եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ընկերությունների կանոնադրական կապիտալների 100 տոկոսի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո ապահովել յուրաքանչյուր ընկերության և 100 տոկոս պետական մասնակցությամբ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի լուծումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել այդ ընկերությունները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|