«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 սեպտեմբերի 2016 թ.
թիվ 157-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական խմբերի կարգավորման նպատակով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությունները և ֆինանսական խմբերի կարգավորման մի շարք գործընթացներ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ, 39.16-րդ, 39.18-րդ և 39.19-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը (այսուհետ` Կանոնակարգ 20/01)` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված ֆինանսական խմբերը սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից դադարում են ֆինանսական խումբ լինելուց և նրանց նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն որոշմամբ սահմանված ֆինանսական խումբ ճանաչելու կարգն ու պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 5 Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 157-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 20/01
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) Կազմակերպության և (կամ) Կենտրոնական բանկի կողմից խմբերի բացահայտման ընթացակարգերը և Կենտրոնական բանկի կողմից կազմակերպություններին` որպես ֆինանսական խումբ ճանաչելու կարգը
2) Ֆինանսական խմբի տեսակները
3) Ֆինանսական խմբի պատասխանատու անձին ներկայացվող չափանիշները, պատասխանատու անձի նշանակման և փոփոխման կարգը
4) Ֆինանսական խմբի կազմում փոփոխությունների կատարման կարգը, ֆինանսական խմբի տեսակի փոփոխման կարգը
5) Ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու կարգը
6) Ֆինանսական խմբի իրական շահառու(ներ)ի, ֆինանսական խմբի հետ փոխկապակցված անձանց, ֆինանսական խմբի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ դրույթներ:
2. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:
3. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերենով, Յունիկոդ տառատեսակով և «Փի Դի Էֆ» ֆորմատով:
4. Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի (միջնորդագրի, դիմում-տեղեկանքի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`
Ֆինանսական |
գծիկ |
փաստաթղթի |
գծիկ |
փաստաթղթի |
գծիկ |
ամսաթիվ` |
կետ |
ընդլայնում |
5. Սույն կանոնակարգով սահմանված դրույթները չեն տարածվում սույն կանոնակարգով սահմանված միջազգային ֆինանսական խմբերի նկատմամբ:
6. Սույն կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են Կենտրոնական բանկի կողմից ճանաչված հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական խմբերի նկատմամբ:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.
1) «Օրենք»` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
3) «Ֆինանսական խումբ»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նշանակության,
4) «Ֆինանսական կազմակերպություն»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակության,
5) «Պատասխանատու անձ»` ըստ Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված նշանակության,
6) «Փոխկապակցված անձ»` ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,
7) «Ֆինանսական խմբի իրական շահառու»` ֆինանսական խմբի ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող այն անձինք, որոնց միջոցով այլ անձ(ինք) նշանակալից մասնակցություն ձեռք չեն բերում:
ԲԱԺԻՆ II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԲԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8. Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձը, իսկ բացակայության դեպքում` կազմակերպությունների կողմից լիազորված անձը տվյալ հիմքերն առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում-տեղեկանք` կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի, եթե Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրամադրման կամ այլ գործընթացների շրջանակներում չի բացահայտվել Կենտրոնական բանկին:
9. Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումները Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների խմբին բացահայտելու նպատակով իրականացնում են ուսումնասիրություն` օգտագործելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Կենտրոնական բանկին հասանելի տեղեկատվության ստացման բոլոր միջոցները:
10. Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումները Օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների խմբին բացահայտելուց հետո գնահատում են ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկերը և Կենտրոնական բանկի խորհրդին են ներկայացնում ֆինանսական խմբի ճանաչման և խմբային ռիսկերի վերաբերյալ եզրակացություն: Ընդ որում` խմբային ռիսկերը առկա են, եթե կազմակերպությունը կամ անձը (կազմակերպությունները կամ անձինք) իր մասնակցության ուժով, տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան, ֆինանսական խմբի անդամների հետ ունեցած փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված կամ օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի ազդելու խմբի անդամ ֆինանսական կազմակերպության (կազմակերպությունների) որոշումների վրա:
11. Կենտրոնական բանկի խորհուրդը, առաջնորդվելով Օրենքի 39.15-րդ հոդվածով և 39.16-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումների` սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված եզրակացությունը, Օրենքի 39.16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում`
1) կազմակերպություններին խումբ ճանաչելու վերաբերյալ, եթե առկա են խմբային ռիսկեր, կամ
2) կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ ճանաչելու և խմբային ռիսկերի բացակայության արդյունքում` որպես ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու վերաբերյալ:
12. Սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված որոշման մեջ նշում է կատարվում ֆինանսական խմբի և ենթախմբի (առկայության դեպքում) տեսակների վերաբերյալ` ըստ սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների:
13. Այն դեպքում, երբ կազմակերպությունների խումբը ֆինանսական խումբ է ճանաչվում առանց սույն կանոնակարգի հավելված 1-ով սահմանված դիմում-տեղեկանքի ներկայացման, ապա ֆինանսական խմբի կողմից առաջարկվող պատասխանատու անձը, իսկ բացակայության դեպքում` ֆինանսական խմբի կողմից լիազորված անձը 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում-տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի:
ԲԱԺԻՆ III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
14. Ֆինանսական խմբերը ըստ ռիսկայնության Կենտրոնական բանկի կողմից դասակարգվում են ցածր և ոչ ցածր ռիսկային տեսակների` հաշվի առնելով ֆինանսական խմբի ռիսկայնությունը, ֆինանսական խմբի ազդեցությունը ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության վրա:
15. Ֆինանսական խմբերը ըստ խմբում ընդգրկված կազմակերպությունների ռեզիդենտության դասակարգվում են`
1) Հայկական ֆինանսական խումբ` ֆինանսական խումբ, որում ընդգրկված են`
ա. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններ և նրանց ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող մայր կազմակերպությունը (առկայության դեպքում), կամ
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն(ներ) և նրա(նրանց) օտարերկրյա դուստր ֆինանսական կազմակերպություն(ներ)ը և ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող մայր կազմակերպությունը (առկայության դեպքում),
2) Միջազգային ֆինանսական խումբ` ֆինանսական խումբ, որի հիմնական գործունեության վայրը Հայաստանի Հանրապետությունը չէ և որը համախմբված վերահսկվում է այլ կարգավորող և (կամ) վերահսկող մարմնի կողմից,
3) Միջազգային ֆինանսական խմբի հայկական ֆինանսական խումբ` միջազգային ֆինանսական խմբի այն մասը, որում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առնվազն երկու ֆինանսական կազմակերպություն:
16. Հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի ֆինանսական կազմակերպությունները համախմբվում և ըստ ֆինանսական խմբում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների տեսակների դասակարգվում են (ընդ որում, տվյալ դասակարգման ընթացքում հայկական ֆինանսական խմբի կամ միջազգային ֆինանսական խմբի հայկական ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ոչ ֆինանսական մայր կազմակերպության առկայությունը հաշվի չի առնվում և տվյալ կազմակերպությունը չի ընդգրկվում ներքոհիշյալ խմբերի կազմում)`
1) Բանկային խումբ` ֆինանսական խումբ, որում ընդգրկված են միայն բանկ(եր) կամ բանկ(եր) և վարկային կազմակերպություն(ներ) և/կամ ներդրումային ընկերություն(ներ),
2) Ապահովագրական խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն ապահովագրական ընկերություններ,
3) Վարկային խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն վարկային կազմակերպություններ,
4) Ներդրումային խումբ` ֆինանսական խումբ, որի կազմում ընդգրկված են միայն ներդրումային ընկերություններ կամ ներդրումային ֆոնդի կառավարիչներ կամ միայն ներդրումային ընկերություն(ներ) և ներդրումային ֆոնդի կառավարիչ (ներ),
5) Բազմապրոֆիլ խումբ` ֆինանսական խումբ, որը չի բավարարում սույն կետի 1-ից 4-րդ ենթակետով սահմանված ֆինանսական խմբերի դասակարգման պահանջներին:
17. Բազմապրոֆիլ խումբը կարող է ընդգրկել`
1) Բանկային ենթախումբ` բազմապրոֆիլ խմբի այն մասը, որի կազմում ընդգրկված են միայն բանկ(եր) կամ բանկ(եր) և վարկային կազմակերպություն(ներ) և/կամ ներդրումային ընկերություն (ներ),
2) Ապահովագրական ենթախումբ` բազմապրոֆիլ խմբի կազմում ընդգրկված ենթախումբ, որը կազմված է միայն ապահովագրական ընկերություններից:
ԲԱԺԻՆ IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ
ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
18. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը ֆինանսական խմբի կազմում ընդգրկված այն կազմակերպությունն է, որը
1) կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, և
2) հանդիսանում է մայր ֆինանսական կազմակերպություն, եթե խմբում առկա է այդպիսի կազմակերպություն, իսկ վերջինիս բացակայության կամ Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվելու դեպքում` խմբի այն ֆինանսական կազմակերպությունն է, որն ունի, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կամ խմբի պնդմամբ, հեղինակություն խմբի անդամների շրջանում, որի շնորհիվ կարող է իրականացնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատու անձի պարտականությունները:
ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Օրենքի 39.18-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում պատասխանատու անձը նշանակվում է սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված որոշմամբ:
20. Օրենքի 39.18-րդ հոդվածի 3-րդ մասով և 6-րդ մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը ֆինանսական խմբի կողմից պատասխանատու անձի թեկնածությունը ստանալուց հետո կամ տվյալ հոդվածով սահմանված ժամկետում սույն կանոնակարգի 18-րդ կետի պահանջներին համապատասխանող թեկնածու չներկայացվելու դեպքում այդ ժամկետից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում պատասխանատու անձի նշանակման վերաբերյալ` առաջնորդվելով սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված պահանջներով:
ԲԱԺԻՆ V. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
21. Ֆինանսական խմբի կազմում փոփոխություն տեղի ունենալու դեպքում ֆինանսական խմբի պատասխանատու անձը ներկայացնում է այդ փոփոխությունն այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի, եթե Կենտրոնական բանկի սահմանած այլ գործընթացների շրջանակում Կենտրոնական բանկը չի տեղեկացվել այդ փոփոխությունների մասին:
22. Ֆինանսական խմբի կազմի փոփոխությամբ պայմանավորված ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի փոփոխության դեպքում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշում է կատարվում ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանման եզրակացությունը` հիմնված սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների վրա:
23. Ֆինանսական խմբի կազմի փոփոխությամբ չպայմանավորված ֆինանսական խմբի (ենթախմբի) տեսակի փոփոխության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի տեսակի փոփոխության վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանման եզրակացությունը` հիմնված սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված դասակարգման չափանիշների վրա:
ԳԼՈՒԽ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
24. Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական խմբի որակման հիմքերի վերացման դեպքում ֆինանսական խմբի պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի, ինչպես նաև ներկայացնելով տվյալ հիմքերի վերացումը հավաստող փաստաթղթեր, եթե Կենտրոնական բանկի սահմանած այլ գործընթացների շրջանակում Կենտրոնական բանկը չի տեղեկացվել այդ փոփոխությունների մասին:
25. Օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական խմբի որակման հիմքերի և (կամ) ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկերի վերացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը, կամ որոշում է կայացնում փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումների կողմից ներկայացված համապատասխան եզրակացությունը:
26. Սույն կանոնակարգի 25-րդ կետի համաձայն փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ:
ԳԼՈՒԽ 9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ(ՆԵՐ)Ի, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Ֆինանսական խմբերում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների կապիտալներում ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական թույլտվության (այդ թվում` ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության փոփոխության) հարաբերությունները, ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերման մերժման հիմքերը կարգավորվում են` ըստ համապատասխան ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի:
28. Այն դեպքում, երբ ֆինանսական խմբում ընդգրկված է վարկային կազմակերպություն, ապա ֆինանսական խումբը ներկայացնում է տվյալ վարկային կազմակերպության անուղղակի նշանակալից մասնակցի (այդ թվում` իրական շահառուի) վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 5-ի (իրավաբանական անձի դեպքում) և հավելված 6-ի (ֆիզիկական անձի դեպքում)` կազմակերպությունների խմբին ֆինանսական խումբ ճանաչելուց հետո 10-օրյա ժամկետում, ինչպես նաև վարկային կազմակերպության` ֆինանսական խմբում գտնվելու ամբողջ ընթացքում, եթե նոր անուղղակի նշանակալից մասնակիցներ (այդ թվում` իրական շահառու) են հայտնվել կամ Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը փոփոխվել է:
29. Եթե վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի միջոցով վարկային կազմակերպության կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում մի քանի անձինք, ապա անուղղակի նշանակալից մասնակցության վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է միայն այն անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում:
30. Ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց, տվյալ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ պարբերաբար ներկայացվող տեղեկատվության կազմը և ժամկետները սահմանվում են համապատասխան ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, ընդ որում, նշված տեղեկատվությունը ներկայացվում է նաև ֆինանսական խմբում ընդգրկված վարկային կազմակերպության կողմից` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 18-րդ գլխի:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Դիմում-տեղեկանք
Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու վերաբերյալ
Հարգելի ………………………
Հայտնում ենք, որ ներքոհիշյալ կազմակերպությունների խումբը բավարարում է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածով սահմանված ֆինանսական խմբերի սահմանմանը: Խնդրում ենք քննարկել տվյալ կազմակերպությունների խմբին որպես ֆինանսական խումբ ճանաչելու հնարավորությունը:
□ Առաջարկում ենք ---------------------- ------------------ նշանակել ֆինանսական խմբի
(կազմակերպության անվանումը) |
պատասխանատու անձ: Հավաստիացնում ենք, որ վերջինս կարող է պատշաճ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական խմբի պատասխանատու անձին վերապահված պարտականությունները:
□ Խնդրում ենք, որպեսզի Կենտրոնական բանկը ներքոհիշյալ կազմակերպություններից ընտրի ֆինանսական խմբի պատասխանատու անձին:
Առաջարկում ենք նաև կազմակերպությունների խմբին ֆինանսական խումբ ճանաչելու դեպքում ֆինանսական խումբն անվանել ----------------------------------------:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
1. Ֆինանսական խմբի վերաբերյալ տեղեկատվություն
1.1 |
Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների1 վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը. |
Կազմա-կերպության անվանումը |
Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմա-կերպությանը տրված կոդը |
Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվող կազմա-կերպության գրանցման հասցեն |
Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվող կազմա-կերպության գործունեության ոլորտը |
Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվող կազմա-կերպության հեռախոսա-համարը |
Կենտրոնական բանկի կողմից չվերահսկվող կազմա-կերպության պաշտոնական կայքը |
Նկարագրվում են կազմակերպությունների փոխկապակցվածության հիմքերը |
______________________________
1 Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել նշված անձանց` միմյանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
1.2. Գծապատկերի միջոցով ներկայացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների փոխկապակցվածությունը՝ ըստ առկա հիմքերի.
2. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
2.1. |
Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների հետ փոխկապակցված անձանց2 վերաբերյալ տեղեկատվություն` |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության անվանումը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի անվանումը,կամ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի գրանցման հասցեն |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի գործունեության |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հեռախոսա-համարը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի պաշտոնական կայքը |
Նկարագրվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպության և իր հետ փոխկապակցված անձի փոխկապակցվածության հիմքը |
_______________________________
2 Կենտրոնական բանկի վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
3. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
3.1. |
Լրացվում է ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց3 վերաբերյալ տեղեկատվություն` |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի անունը, ազգանունը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի անվանումը, կամ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի գրանցման հասցեն |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի գործունեության ոլորտը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի հեռախոսահամարը |
Ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմա-կերպության հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի պաշտոնական կայքը |
Նկարագրվում է անձանց փոխկապակցվածության հիմքը |
_______________________________
3 Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է ծանուցմամբ պահանջել ֆինանսական խմբում ընդգրկման ենթակա կազմակերպությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց միջև կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն` ծանուցմամբ սահմանված ժամկետում:
Կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձի կամ այլ լիազորված անձի անվանումը ----------------------- -------------
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 2 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
-------------------------
Դիմում-տեղեկանք
Ֆինանսական խմբի վերաբերյալ
Հարգելի ----------------------
Հաշվի առնելով, որ ---------------------------------------------------------------------------------------------------
(ֆինանսական խումբ ճանաչված կազմակերպությունների անվանումները) |
Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել են ֆինանսական խումբ, Ձեզ ենք ներկայացնում ներքոհիշյալ առաջարկությունները և տեղեկատվությունը:
□ Առաջարկում ենք ---------------------- ------------------ նշանակել ֆինանսական խմբի
(կազմակերպության անվանումը) |
պատասխանատու անձ: Հավաստիացնում ենք, որ վերջինս կարող է պատշաճ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական խմբի պատասխանատու անձին վերապահված պարտականությունները:
□ Խնդրում ենք, որպեսզի Կենտրոնական բանկը ներքոհիշյալ կազմակերպություններից ընտրի ֆինանսական խմբի պատասխանատու անձին:
Առաջարկում ենք նաև ճանաչված ֆինանսական խումբն անվանել ----------------------------------------:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
1. Ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
1.1 |
Լրացվում է ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն, եթե տվյալ տեղեկատվությունը այլ գործընթացների շրջանակում չի ներկայացվել Կենտրոնական բանկ, ընդ որում, նախկինում ներկայացված լինելու դեպքում դիմումում նշում է կատարվում այդ մասին և ներքոհիշյալ աղյուսակը չի ներկայացվում դիմում-տեղեկանքում` |
Ֆինանսական խմբի անդամի անվանումը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի անվանումը կամ անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի գրանցման հասցեն |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի գործունեության ոլորտը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հեռախոսահամարը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի պաշտոնական կայքը |
Ֆինանսական խմբի անդամի և իր հետ փոխկապակցված անձի փոխկապակցվածության հիմքերը |
2. Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն
2.1 |
Լրացվում է ֆինանսական խմբի անդամների հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվություն, եթե տվյալ տեղեկատվությունը այլ գործընթացների շրջանակում չի ներկայացվել Կենտրոնական բանկ, ընդ որում, նախկինում ներկայացված լինելու դեպքում դիմումում նշում է կատարվում այդ մասին և ներքոհիշյալ աղյուսակը չի ներկայացվում դիմում-տեղեկանքում` |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի անվանումը կամ անունը, ազգանունը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի անվանումը կամ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի գրանցման հասցեն |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված անձի գործունեության ոլորտը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված հեռախոսա-համարը |
Ֆինանսական խմբի անդամի հետ փոխկապակցված անձի հետ փոխկապակցված պաշտոնական կայքը |
Նկարագրվում է նշված անձանց փոխկապվածության հիմքերը |
Կազմակերպությունների կողմից առաջարկվող պատասխանատու անձի կամ այլ լիազորված անձի անվանումը ----------------------- -------------
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 3 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Դիմում-տեղեկանք
Ֆինանսական խմբի կազմի փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի ……………………...
Հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից ճանաչված ------------------------
(Ֆինանսական խմբի անվանումը) |
Մասնավորապես, ---------------------------------------------------------------------
(ներկայացվում է կազմում կատարված փոփոխությունը և ֆինանսական խմբի անվան փոփոխությունը (առկայության դեպքում))
------------------------------------------------------------------------------------------------ :
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Պատասխանատու անձի անվանումը ------------------------------------
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն, ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 4 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Դիմում-տեղեկանք
«Ֆինանսական խումբ» որակումը դադարեցնելու վերաբերյալ
Հարգելի ……………………...
Հայտնում ենք, որ ---------------------------------------- ֆինանսական խումբը --------
(ֆին. խմբի անվանումը) |
------------------------------------------- «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի
(դադարել է բավարարել կամ չի բավարարում) |
Խնդրում ենք քննարկել --------------------------------------- ֆինանսական խմբին որպես «ֆինանսական խումբ» որակումը դադարեցնելու հնարավորությունը:
Հավաստիացնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Պատասխանատու անձի անվանումը ------------------------------------
Իրավասու անձի պաշտոնը ----------------------- -------------
Անուն,ազգանուն, ստորագրություն ----------------------- -------------
ՀԱՎԵԼՎԱԾ 5 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Տեղեկանք
Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-------------------------------------ին
Հարգելի -----------------------
Ձեզ ենք ներկայացնում
_____________________________________վարկային կազմակերպության կանոնադրական
(նշվում է վարկային կազմակերպության անվանումը) |
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Վարկային կազմակերպության կառավարման մարմնի
իրավասու անձի անունը և ազգանունը ---------------------------------
Ստորագրություն -----------------------
-------------------
(օր, ամիս, տարի)
1. Իրավաբանական անձի տվյալները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1. Անվանումը _____________________________________________________ 1.2. Գտնվելու վայրը __________________________________________________ 1.3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը __________ համարը ___________
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություն անուղղակի նշանակալից մասնակցություն ունենալու հիմքերի վերաբերյալ:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի՝ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար` | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Մասնակցության չափը (դրամով) |
Մասնակցության | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.2. Այլ մասնակցության համար` | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Մասնակցության չափը (դրամով) |
Մասնակցության | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և գլխավոր հաշվապահ) վերաբերյալ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի փոխկապակցված անձանց վերաբերյալ Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Այլ տեղեկատվություն
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.2. Արդյո՞ք կազմակերպության մոտ բացակայում են
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.3. Արդյո՞ք կազմակերպությունը պատրաստ է վարկային
«Այլ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.4. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՀԱՎԵԼՎԱԾ 6 «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ի |
Տեղեկանք
Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-------------------------------------ին
Հարգելի -----------------------
Ձեզ ենք ներկայացնում
_____________________________վարկային կազմակերպության կանոնադրական
(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)
Հիմնադրամում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձի վերաբերյալ տեղեկատվություն:
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Վարկային կազմակերպության կառավարման մարմնի
իրավասու անձի անունը և ազգանունը ---------------------------------
Ստորագրություն -----------------------
-------------------
(օր, ամիս, տարի)
1. Ֆիզիկական անձի տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________ 1.2. Սեռը _____________
1.5.Քաղաքացիությունը __________________________________ 1.6. Անձնագրի տվյալները _________________________________ 1.7. Հանրային ծառայությունների համարանիշը __________________________ 1.8. Բնակության վայրը 1.9. Հեռախոսահամար ________________
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություն անուղղակի նշանակալից մասնակցություն ունենալու հիմքերի վերաբերյալ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեությունը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.1 Կրթություն, որակավորում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից): | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար` | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|